Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կը դատապարտենք Ատրպէյճանի նոր նախայարձակումը Հայաստանի դէմ

14/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսու կու գանք մեր ձայնը միացնելու բոլոր արդարամիտ շրջանակներու ձայնին՝ աներկբայօրէն դատապարտելու Ատրպէյճանի նախայարձակումը Սեպտեմբեր 13ին, Հայաստանի ինքնիշխան տարածքներէն ներս՝ թիրախ բռնելով Սոթքի, Ջերմուկի, Կապանի, Վարդենիսի շրջանները, խլելով 105 զոհ եւ պատճառելով բազմաթիւ վիրաւորեալներ:

Աշխարհի վրայ ամէն մէկ հայու պարտքն է անդրադառնալ այս տագնապալի կացութեան եւ առ այդ բարձրացնել իր բողոքի ձայնը:

Իրենց հերթին պարտքն է Հայաստանի իշխանութեանց հզօր կերպով բողոքելու իրաւասու շրջանակներուն եւ առաւել եւս հակադարձելու Ատրպէյճանի եւ Թուրքիոյ կողմէ սանձազերծուած ռազմական ու տեղեկատուական արշաւին, հնչեցնելու արդարութեան ձայնը:

Ատրպէյճանը խաղաղութեան պայմանագիր ստորագրելու պատրուակով բանակցութեան մէջ է Հայաստանի հետ եւ այս նախայարձակումով կը ջանայ պարտադրել իր սեփական պայմանները, որոնք կը միտին սպառնալ Հայաստանի ինքնիշխանութեան:

Երբ խնդրոյ առարկայ է որեւէ երկրի ինքնիշխանութիւնը, առաջին հերթին ՄԱԿը եւ համապատասխան մարմինները պէտք է հակազդեն առկայ վտանգին, որքան սատարելով խնդրոյ առարկայ զոհին, այլ նոյնպէս պահպանելով իրենց սկզբունքները՝ ազգերու միջեւ ներդաշնակութիւն եւ խաղաղութիւն պահպանելու:

Այս կապակցութեամբ կ՚ողջունենք ֆրանսական իշխանութեանց նախաձեռնութիւնը ՄԱԿի Ապահովութեան Խորհուրդի օրակարգին վրայ դնելու տագնապալի այս նախայարձակումը, նոյնպէս կ՚ողջունենք Հայաստանի ապահովութեան խորհուրդին որոշումը դիմելու ՄԱԿին, Ռուսաստանի Դաշնութեան եւ Հաւաքական ապահովութեան ուխտի կազմին (ՀԱՊԿ)՝ առաջքն առնելու համար այս նախայարձակման:

Հայաստանը իբրեւ լիիրաւ անդամ Հաւաքական ապահովութեան ուխտի կազմին՝ իրաւունքն ունի արժեցնելու իր անդամակցութեան ձայնը, իսկ Ուխտը՝ հաւատարիմ մնալու իր սկզբունքներուն եւ պարտաւոր է զանազանութիւն դնել իր անդամ Հայաստանի եւ անոր թշնամիին միջեւ:

Ի վերջոյ ատենն է որ ստեղծուի ներքին միասնականութիւն Հայաստանի ժողովուրդին մէջ, ինչպէս նաեւ պետական կառոյցներէ ներս:  Անհասկնալի է եւ դատապարտելի խորհրդարանական ընդդիմութեան վերաբերումը՝ չմիանալու խորհրդարանական մեծամասնութեան՝ դատապարտելու ատրպէյճանական նախայարձակումը:

Հայրենակիցներ ու բարեկամներ, երբ Հայաստանի ինքնիշխանութիւնը վտանգի տակ է, կը նշանակէ որ հնչած է ահազանգը համազգային զօրակոչի:

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը այսօր կոչ կ՚ուղղէ համայն հայութեան սարդարապատեան ոգիով միանալու եւ հաւաքաբար դիմակայելու ատրպէյճանական վտանգը:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Պոստոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը պետք է դադարեցնի կրակը, վերադառնա նախնական դիրքեր, ազատ արձակի ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Ես շատ հստակ ասում եմ՝ ստորագրելու եմ. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Հաջորդ գրառումը

Ես շատ հստակ ասում եմ՝ ստորագրելու եմ. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական