Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կեղծիք կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն. ՀՀ դրամի վնաս.

21/02/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն. ՀՀ դրամի վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«2019 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներգրավվել է ընդերքօգտագործմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, որի ընթացքում նշված մարմնի աշխատակիցների կողմից կազմվել և սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ է ներկայացվել մասնագիտական եզրակացություն այն մասին, որ ՍՊ ընկերությունը թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս տեղահանել է 40972.5 մ3 բազալտի օգտակար հանածո:

Այնուհետև, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը և կառուցվածքային ու գործառութային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նպատակադրվել են Ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով, կազմել կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր։

Մասնավորապես, ստորաբաժանման ղեկավարը, հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, իր ղեկավարի գիտությամբ և թույլտվությամբ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, այն է՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում, 2020թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված գրություն՝ դրանում ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 40972.5մ3 բազալտի օգտակար հանածոն, որը եզրակացության մեջ նշվել էր, որ թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս էր արտահանվել, կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետևանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ ՍՊԸ-ին տրամադրված տարածք: Այնուհետև հիշյալ գրությունը ստորագրման նպատակով ներկայացրել է տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով էլ իր հերթին, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ստորագրել է այն և ուղարկել ՀՀ ՊԵԿ։

Ստորաբաժանման ղեկավարը, շարունակելով չարաշահել պաշտոնեական լիազորությունները, թույլտվությամբ տրամադրված հիշյալ տարածքից դուրս տեղահանված 40972.5մ3 բազալտի հանածոյի, դրանով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ ՀՀ ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան, բնապահպանական որևէ տեսակի վերահսկողության բացակայության պայմաններում, 2020թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված ևս մեկ գրություն՝ դրանում կրկին ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել, ուստի օրենքի պահանջի խախտում առկա չէ:

Սույն գրությունը ստորաբաժանման ղեկավարը ստորագրման նպատակով ներկայացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով ստորագրել է այն և ուղարկել ՀՀ ՊԵԿ։

Հիշյալ գրության հիման վրա ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ։ Դրա հիման վրա Ընկերության կողմից իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 79.891.700 ՀՀ դրամի գույքային վնաս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները

Հաջորդ գրառումը

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025
Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական...

ԿարդալDetails

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական