Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Բրանդենբուրգյան դարպասների առջեւ մարդու իրավունքների պաշտպանները պահանջում էին հայ պատանդների անհապաղ տունդարձը Բաքվից

Անահիտ Հովսեփյան
10/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն, Նորություններ
173
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսկ Բեռլինում Ադրբեջանի դեսպանը պահանջում էր ՀՀ սահմանադրության փոփոխություն՝ «…այնպես, որ Երեւանի ապագա կառավարությունը չկարողանա ասել, թե Փաշինյանի ստորագրածը հակասահմանադրական է, զրոյական»:

Ինչպես ծանուցել էինք ուրբաթ օրը՝ մարտի 7-ի «Ազգում», այսօր մարտի 10-ին ժամը 15- 16.30-ին Բեռլինի կենտրոնում, Բրանդենբուրգյան դարպասների առջեւ տեղի ունեցավ Բաքվում կալանավորված ռազմագերիների, պատանդների ազատարձակման պահանջով հսկում- ցույց, որ կազմակերպել էին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Վտանգված ազգերի ընկերակցությունը, Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը(IGFM), Գերմանիայի ACAT կազմակերպությունը (Action by Christians for the Abolition of Torture- Խոշտանգումների վերացմանն ուղղված քրիստոնյաների գործողություն), «Թեոֆանու» ակումբը: Մարդու իրավունքների պաշտպան հիշյալ կազմակերպությունները երկուշաբթի՝ մարտի 10-ին գերիներին եւ պատանդներին ազատարձակման պահանջով նամակ հանձնեցին, Մինսկի խմբի համանախագահող երկու երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպաններին, Եվրոպական հանձնաժողովի Գերմանիայի գրասենյակի ղեկավարին, իսկ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավարին նամակն առձեռն կհանձնվի վաղը՝ մարտի 11-ին:

«Մենք ազատության խորհրդանիշ դարձած Բրանդենբուրգյան դարպասների առջեւ ենք՝ Ադրբեջանից հայ պատանդներին անհապաղ ազատարձակելու պահանջով: Նրանց կալանավորումը անմարդկային արարք է, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների (ներառյալ ցեղասպանության) ոտնահարում է, էթնիկ հետապնդման շարունակություն», մարդու իրավունքների պաշտպաններին, ներկաներին դիմելով նշեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը: «Գերմանիան հատուկ պատասխանատվություն ստանձնած պետություն է, պարտավոր է գործել ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի համաձայն», ասաց ԳԿԽ ատենապետը՝  հիշատակելով 2023-ի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի պարզաբանումը, որ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչությունը ռազմական գործողությունների հետեւանքով բռնության, ներառյալ ցեղասպանության վտանգի տակ է, դրանից բխող վայրագությունների վտանգն առկա է» եւ «ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի այս նախազգուշացումը պետք է դրդեր ԳԴՀ կառավարությանը անհապաղ կատարելու ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայով ստանձնած պարտավորությունը: Արդարադատության միջազգային դատարանի համաձայն, ցեղասպանությունը կանխելու պարտավորությունն առաջանում է այն պահին, երբ պետությունն իրազեկ է դառնում ցեղասպանության լուրջ սպառնալիքի մասին: Այն, որ ԳԴՀ տեղյակ էր հայ բնակչությանը սպառնացող լուրջ վտանգի մասին, վկայեց նաեւ Աննալենա Բերբոքի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում 2023-ի սեպտեմբերի 22-ին», ասաց Յոնաթան Շպանգենբերգը: Նա նշեց, որ հիշատակվածն արտոնում է եզրակացնել, որ ԳԴՀ կառավարության արձագանքը չպետք է սահմանափակվեր քննադատությամբ եւ դիվանագիտական կոչերով միայն: «Գերմանիան պետք է գործի. Դաշնային հաջորդ կառավարությունը կարող է և պետք է դիմում ներկայացնի Հաագայի միջազգային քրեական դատարան՝  բռնապետ Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար», ասաց Շպանգենբերգը:

Բեռլինում Ադրբեջանի դեսպանն իհարկե լսում էր Բեռլինի կենտրոնում բարձրախոսի հնչեցրածը՝ Բաքվում պատանդառվածների անունները, նրանց անհապաղ տուն վերադարձի պահանջը, այն համոզումը, որ ցեղասպան Ալիեւը վաղ թե ուշ կանգնելու է Հաագայի դատարանի առջեւ: Նա երեւի գոհ էր, որ մեկ օր առաջ՝ մարտի 9-ին, ինչպես ծանուցում է X-ի իր էջում, առցանց ասուլիս էր տվել իր ասելով «գերմանական առաջատար ԶԼՄ-ներին»: Դեսպան Աղաեւը շեշտում է, թե Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի մարտահրավերը ՀՀ սահմանադրությունից Ադրբեջանի տարածքային պահանջների հեռացումն է: «Մենք ուզում ենք այս համաձայնագիրը ստորագրել ոչ միայն Փաշինյանի կառավարության հետ, այլեւ Հայաստանի հետ, այնպես, որ Երեւանի ապագա կառավարությունը չկարողանա ասել, թե Փաշինյանի ստորագրածը հակասահմանադրական է, զրոյական»:

Կանդրադառնանք:

Կարդացեք նաև՝ Գուրգեն Պետրոսյան. «Մեկ հիմնարար խնդիր ունենք՝ ծրագիր չունենք»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից

Հաջորդ գրառումը

Հայաստանը՝ փոփոխվող աշխարհում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Քո կամքը թող լինի… Հնազանդության առաքինությունն ու մարդահաճության մեղքը. Տիրատուր քահանա Սարդարյան

22/11/2025
Նորություններ

Տանը լուռ նստելու և բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ` ճշմարտությունն ասելու. Տիգրան Աբրահամյան

22/11/2025
Նորություններ

Կանացի սոլիդարությունը ու փոխըմռնումը անգամ ամենաբարդ քաղաքական իրավիճակներում շատ կարեւոր եմ համարում. Տաթևիկ Հայրապետյան

22/11/2025
Նորություններ

Գլխավոր դատախազը լավ ուումնասիրել է խորհհրդային դատախազական համակարգը. Ժաննա Ալեքսանյան

22/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը՝ փոփոխվող աշխարհում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական