Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ինչու՞ է հիմա բացահայտում Բաքվից ստացված հետախուզական տվյալները կամ արդյո՞ք սեփական որոշմամբ է հրապարակայնացնում դրանք

26/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը հրապակեց ստացված հետախուզական տվյալները․ Ու՞մ է ձեռնտու տարածաշրջանում հրահրել էսկալացիա, և ո՞վ է տրամադրել նման տեղեկատվություն Հայաստանին. Ոչ հռետարական հարց է ուղղում փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նշենք, որ նա Ազատ գյուղի զինվորական հրդեհված կացարանում սպանված 15 զինվորների գործով փաստաբանն է։

Նորիկյանի ուշադրություն է դարձրել, որ  Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը տառացիորեն հայտարարեց, որ իրենք հետախուզական տվյալներ ունեն, որ Բաքվում պահվող գերիների ու պատանդների նկատմամբ կիրառվում են հոգեներգործուն արգելված միջոցներ, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խուսույթներ ու ցուցմունքներ կորզվեն նրանցից։

Այս հայտարարությունը ոչ միայն ուշագրավ է, այլև բավականին հարցեր է առաջացնում։

Փաստաբանի դիտարկումներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Դժվար թե Հայաստանը Ադրբեջանում նման մասշտաբի հետախուզական միջոցառումներ իրականացնելու հնարավորություն ունենա, հետևաբար, այն կարող էր տրամադրվել այլ պետությունների կողմից, որոնք ունեն նման հնարավորություն, ինչպիսիք են, օրինակ ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը։

Այստեղ հարց է առաջանում, թե ու՞մ է ձեռնտու տարածաշրջանում հրահրել էսկալացիա, և ո՞վ է տրամադրել նման տեղեկատվություն Հայաստանին։

Փոքր է հավանականությունը, որ Թուրքիան կարող էր այն տրամադրել, հետևաբար՝ ենթադրաբար տեղեկատվական աղբյուր կարող է հանդիսանալ կա՛մ Իրանը, կա՛մ ԱՄՆ-ը, կա՛մ Ռուսատանի Դաշնությունը։

Ակնհայտ է, որ այդպիսի տեղեկատվություն Հայաստանին փոխանցած պետությունը մեր տարածաշրջանում ունի սեփական առանցքային ռազմավարական շահեր, հետևաբար՝ ակնկալում է այդպիսի տեղեկատվության՝ որևէ կերպ Հայաստանի օգտագործմամբ որոշակի խնդիր լուծել սեփական հետաքրքրությունների համատեքստում, ուստի Փաշինյանի կողմից այդ գաղտնի տեղեկատվության հրապարակայնությունը տեղավորվում է այդ ընդհանուր շահի սպասարկման համատեքստում, հակառակ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ է հետապնդել այդպիսի տեղեկատվությունը Հայաստանին փոխանցած պետությունը և ի՞նչ խնդիր է դրվել Հայաստանի առաջ՝ բացահայտելու այդ տեղեկատվությունը։

Եթե այդպես չէ, ապա հարց է առաջանում, թե Փաշինյանն ինչու՞ է հիմա բացահայտում այն, կամ արդյո՞ք բացառապես սեփական որոշմամբ է այն հրապարակայնացնում, թե՞ տեղեկատվությունը փոխանցած պետության հետ պայմանավորվածության արդյունք է այս արտահոսքը։

Հաջորդը՝ եթե Փաշինյանը պնդում է, որ Ադրբեջանում նման քայլեր են կատարվում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաներ հրահրվեն, ապա առնվազն անհասկանալի է, թե Ադրբեջանի հետ ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի, կամ ի՞նչ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մասին է խոսվում։

Այսինքն, եթե Դուք հստակ տեղեկություն ունեք, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հող նախապատրաստի Հայաստանի դեմ էսկալացիա հրահրելու, Ձեզ մոտ այդ ի՞նչ համոզմունք կա, որ նրանք նաև Ձեզ հետ խաղաղության պայմանագիր պետք է կնքեն կամ սահմանզատում ու սահմանգծում իրականացնեն։

Գուցե Դուք ուզում եք հասկացնել, որ Բաքվում պահվող գերիների ու պատանդների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցները կիրառվում են Ադրբեջանի կամքին հակառա՞կ։ Մի տեսակ շատ անլուրջ չէ՞։

Բոլոր դեպքերում, արդյո՞ք նման գերգաղտնի տեղեկատվության հրապարակումը բավարար է չեզոքացնելու այդ ծավալի մեղադրանքն ու կառավարելի դարձնել հնարավոր էսկալացիան։ Միանշանակ ո՛չ․․․

Ադրբեջանին դիմագրվելու համար բոլորովին այլ տրամաբանություն, տրամադրվածություն ու գործունեության այլ ծրագիր է անհրաժեշտ դնել գործողության մեջ, բայց դա այլ քննարկման հարց է․․․

Իսկ եթե այս ամենը ընդամենը Փաշինանի մտորումների ու ենթադրությունների շարքից է կամ սեփական «Հետախուզության» արտադրանք, ուրեմն մեր վիճակն ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք։

Այս համատեքստում կարելի է միայն ենթադրել, որ վտանգն այն այստիճանի լուրջ է կամ Հայաստանի դեմ ուղղված պահանջներն ու մեղադրանքներն այն աստիճանի սպառնալից են, որ Փաշինյանը հրապարակելով այն՝ փորձում է ի սկզբանե տեղեկացնել հանրությանը, որ մեր դեմ ապագայում ուղղվելիք պահանջների հիմքում դրվել են հոգեներգործուն արգելված միջոցներով կորզված ցուցմունքներ։

Բայց եթե դա այդպես է, ուրեմն այդ մասին ոչ թե պետք է հարցազրույց տալ Պետրոսին, այլ կիրառել ինքնիշխան պետության բոլոր օրինական գործիքակազմը միջազգային լեգետիմ մարմիններում ցույց տալու Ադրբեջանի ագրեսիվ, էսկալացիաներ հրահրող, միջազգային իրավունքի նորմերին հակասող, մարդու իրավուքները բառիս բուն իմաստով բռնաբարող ու ոտնահարող ֆաշիստական պետության դեմքը․․․

Հ․Գ․

Ինչպե՞ս կարձագանքի այս արտահոսքին Ադրբեջանը և ի՞նչ քայլեր կձեռնարկի չեզոքացնելու իր դեմ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։ Արդյո՞ք Հայաստանի կողմից հաշվարկվել է Ադրբեջանի հնարավոր բոլոր հակաքայլերը․․․

Մի քանի օր առաջ Փաշինյանը Ազգային ժողովում պնդում էր, որ գերիների ու պատանդների խնդրին իրենք առաջին հերթին մոտենում են չվնասելու տրամաբանությամբ, որ ինքը կարող է այնպիսի հայտարություն անել գերիների օգտին, բայց այդ հայտարարության հետևանքն այդ մարդիկ են զգալու Բաքվի բանտում, ուստի ինքը չի ուզում նման հայտարարություն անել․․․

Հիմա հարց է առաջանում․ երեկվա արտահոսքից Հայաստանը շահե՞ց, կամ կշահի՞, այն կատարվեց չվնասե՞լու տրամաբանությամբ, թե՞ ինչ-որ փուլում հայի հետին խելքով էլի կխոսենք մեր թույլ տված սխալների մասին․․․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Բաքվի նախաձեռնող խումբը ձգտում է հանրությանը փոխանցել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը. Հաջիզադե

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի նախաձեռնող խումբը ձգտում է հանրությանը փոխանցել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը. Հաջիզադե

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Փաշինյանին պետք է հուշել, որ Ռ. Քոչարյանով իր կորցրած ընտրազանգվածին հետ բերելու ու հետո նույն...

ԿարդալDetails

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական