Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր չէ, այն ունի առնվազն 27 տարիների պատմություն:
Այսպես, 1999թ. ապրիլի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Օրագիր» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են»:
Ստորև՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1999թ. ապրիլի 17-ի համարի համապատասխան հատվածի լուսապատճենը:
Ստեփան Հասան-Ջալալյան, քաղաքագետ








