Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավն իրականացնում է շերտ-շերտ կտրատելու տրամաբանությամբ. վերլուծություն

06/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

Այն, ինչ կասեմ, իհարկե, չի հնչի հաճելի, բայց նաեւ ինձ համար մտահոգիչ է, որ հանրությունը այս հարցում կարող է հայտնվել որոշակի ինքնախաբեության թմբիրում:

Խոսքը եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի մասին է: Իրականում Նիկոլ Փաշինյանն այդ արշավի մասով որդեգրել է բավականին ուշագրավ մարտավարություն: Նա հենց սկզբից դրել է Կաթողիկոսին հեռացնելու բարձր նշաձողով նպատակը, բայց գործնական կամ այսպես ասած իրական գետնի վրա շարժվում է շատ ավելի հանդարտ ռեժիմով, կամ ինչպես դիվանագիտության մեջ է ընդունված օգտագործել այդ բնորոշումը՝ «սալյամիի տրամաբանությամբ»:

Այսինքն, Փաշինյանը արշավը իրականացնում է շերտ-շերտ կտրատելու տրամաբանությամբ:

Հետ նայեք նրա մեկնակետին, ու չափեք, թե որտեղ է հիմա նա: Կասեք՝ Մայր Աթոռն անսասան է: Այո, եթե մենք Հայ Առաքելական եկեղեցի ասելով հասկանում ենք միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Վեհարանի տարածքային տրամաբանությունը, անսասան է:

Բայց Հայ Առաքելական եկեղեցին վարչական տարածքային հասկացություն չէ, այլ ցանցային շատ բարդ թե ինստիտուցիոնալ, թե դավանական-գաղափարական-արժեքային եւ ընդհուպ սոցիալ-հոգեբանական կառուցվածք, որը Փաշինյանը «կտրատում» է շերտ-շերտ:

Նիկոլ Փաշինյանը դրել է ամեն ինչ «միանգամից» վերցնելու խնդիր, ավելի շուտ՝ բարձաձայնել է դա, բայց գործնականում գնում է հանդարտ եւ հետեւողական «սալյամիի էֆեկտի» տրամաբանությամբ, իսկ բարձր ու «միանգամից» խնդիրը ձեւակերպել է թերեւս հենց տակտիկական մանեւրի տրամաբանությամբ, երբ դիմացը գտնվող ուժը կամ ուժերը ինքնագոհությամբ արձանագրում են, թե Փաշինյանին չհաջողվեց վերցնել Մայր Աթոռը կամ Վեհարանը:

Ինչու՞ եմ ներկայացնում իրավիճակի այս համայնապատկերը: Որովհետեւ, եկեղեցու դեմ արշավի հարցում իրականում կա շատ անելիք, համակարգային, խորքային, հանդարտ անելիք, քան զուտ քաղաքական պաստառապատությամբ կազմակերպվող պաշտպանական ակցիաները եւ դրանց հաղթական ելքի մասին վերամբարձությունները, որոնք կամա, թե ակամա, բայց կարող են դառնալ ինքնախաբեության ծածկոց:

Բացարձակապես նկատի չունեմ այն, որ այդ ակցիաները ավելորդ են, չունեն իմաստ, եւ այլն: Ոչ, ավելորդ չեն, անհրաժեշտ են, եւ խրախուսանքի են արժանի դրանցում ներգրավվող մարդիկ: Բայց այդ ակցիաները բավարար չեն լինելու, դրանք ռազմավարական իմաստով լինելու են ապարդյուն, եթե չեն ուղեկցվելու խորքային աշխատանքով, որի նպատակը պետք է լինի «սալյամիի էֆեկտին» հակազդելն ու այն կանգնեցնելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ, Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, ՈԻՂԻՂ 06.01.2026

Հաջորդ գրառումը

Ինչպես Քրիստոս ծնվեց և դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ. Վեհափառ Հայրապետի պատգամը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչպես Քրիստոս ծնվեց և դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ. Վեհափառ Հայրապետի պատգամը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական