Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանեսը դուրս է գրվել հիվանդանոցից։
Դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի գրոհի ժամանակ տեսնելով, թե ինչպես է խառնամբոխը ասպատակում Տաճարը, փորձելով ջարդել դռները, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը բարձրացել է Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Վեհափառի տապանաքարի վրա ու ձեռքերով ուղղորդում է, թե ինչպես ջարդեն դուռը, Տեր Վրթանեսը կաթված է ստացել։
Նրա ինքնազգացողությունը վատացել է, վայ է ընկել։ Շտապօգնության մեքենան քահանային տեղափոխել է Վաղարշապատի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Տեր Վրթանեսի սրտին 5 ստենտ է դրվել։ 3 օր նրա եղել է կրիտիկական վիճակում։





