Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վատիկանը վաճառում է քրիստոնեությունը. Հակոբ Ասատրյան

12/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 10-ին, երբ պատրաստում էի ՕՐԵՐ ամսագրի հատուկ համարը՝ նվիրված հայերի ու Վատիկանի հարաբերություններին, պատմական կապերին, երեւելի հայ կարդինալներին, Վատիկանում աշխատող հայերին, պայթեց օրվա լուրը։

 Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Ադրբեջանի դեսպանության հովանավորությամբ բացվեց «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ պատմական խեղաթյուրումների գիտաժողովը։

Այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ դոլարային սնուցումով փորձում է կաթոլիկ աշխարհի կենտրոնը դարձնել պրոադրբեջանական, նորություն չէ։ Սակայն սարսափելին հայկական քրիստոնեական ժառանգությունը վաճառքի հանելն է, մեղսակից դառնալը ցեղասպան Ադրբեջանի նկրտումներին, եւ պատմությունն ու իրականությունը խեղաթյուրելով, աչք փակել հայկական քրիստոնեական ժառանգության յուրացման կամ ոչնչացման հարցում։

Ադրբեջանական կողմը շատ լավ յուրացնելով հայերի դասերը, մինչեւ վերջին պահը գաղտնի էր պահել այսպես կոչված գիտաժողովի կազմակերպումը, հասկանալով, որ հայկական կողմը կարող է խանգարել։

Բայց ավելի զարմանալի է այն իտալացի կամ օտար գիտնականների պահվածքը, որոնց մի մասը համաձայնել է մասնակցել, իսկ մի մասն էլ չի համաձայնել, բայց նաեւ հայկական կողմին տեղյակ չի պահել սպասվելիք հակահայ միջոցառման մասին։ Իսկ Վատիկանը կամ Գրեգորյան համալսարանն այնքան համարձակություն չեն ունեցել, որ հրավիրեն նաեւ հայ գիտնականների։

Իհարկե, Հռոմի հայ համայնքը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղմեի Հայոց պատրիարքությունը խիստ հայտարարություններ են տարածել, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունն ու Վատիկանում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը աշխատանքներ են տանում, բայց, ցավոք, այդ ամենն այլեւս այն ազդեցությունը չի ունենա, ինչպես Հայ կաթողիկէ եկեղեցու ղեկավար դասի ու Պատրիարքի ազդեցիկ քննադատությունն ու մեղավորներին պատժելու պահանջը։ Նաեւ Վատիկանի ազնիվ հոգեւոր դասը պետք է իր ընդվզումը բարձրացնի նման հակաքրիստոնեական գործելաոճի դեմ։ Սիրելի կաթոլիկ հայեր, դուք այդ եկեղեցու լիիրավ անդամներ եք։

Հայ կաթոլիկները դարեր շարունակ ծառայել են, եւ հետեւաբար դուք ավելի որոշիչ ձայն ու պահանջ ունեք, քան Ադրբեջանում ծվարած փոքրաթիվ կաթոլիկ համայնքը։ Ժամանակն է, որ մեկընդմիշտ ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներին տրվի արժանի պատասխան եւ կանխարգելվի նմանատիպ միջոցառումների անցկացումը։ Դա անհրաժեշտ է ոչ միայն արցախցիներին, հայաստանցիներին, ցանկացած քրիստոնյա հայի, այլ նախեւառաջ Ձեզ, քանի որ դուք նույնպես հայ ժողովրդի մշակութային եւ քրիստոնեական ժառանգության կրողն եք։ Վատիկանը դյուրությամբ վաճառքի է հանել քրիստոնեությունը։

Ով շատ կվճարի, նա էլ կհամարվի քրիստոնյա, այդպիսով վարկաբեկելով ողջ քրիստոնեական աշխարհը։ Մեր դժնդակ օրերին, երբ ողջ աշխարհակարգն է փոփոխության ենթարկվում, հայերս պետք է տեր կանգնենք մեր ժառանգությանը, պատմությանը, մեր հավատքին, մեր պետությանը, անկախ ներսից ու դրսից հեղեղի պես թափվող հարվածների։

Կանգ առեք ու մտածեք, թե ինչ կասեր երանելի կարդինալ Աղաջանյանը, եթե մի պահ կենդանանար։ Ես համոզված եմ, իբրեւ ապտակ կաթոլիկ եկեղեցուն, կհրաժարվեր սրբադասումից։ Գրիգոր Նարեկացին կհրաժարվեր տիեզերական վարդապետությունից։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի արձանը կհեռանար Վատիկանից։ Լինելով հայկականության ու քրիստոնեական արժեքների կրողներ, նրանք չէին ցանկանա իրենց անունը կապել մի եկեղեցու հետ, որը վաճառքի է հանում հայի հավատքն ու ժառանգությունը։

 Հետեւաբար, որպեսզի Հռոմի հաջորդ պապը ներողություն չխնդրի հայ ժողովրդից՝ նրա դեմ արված ոտնձգություններին մեղսակից լինելու համար, պետք է այսօր իսկ պաշտոնական Վատիկանը բացատրության տա եւ սրբագրի իր բացթողումներն ու վրիպումները։

Վաղը շատ ուշ կլինի։

 Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

 Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կեղծ պատմագրության ակտ. Երուսաղեմի հայոց պատրիարքարանը` Վատիկանի գիտաժողովի մասին

Հաջորդ գրառումը

Չկա այլ թեմա, քան խոսել արցախահայության վերադարձի մասին. Վարդան Օսկանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Չկա այլ թեմա, քան խոսել արցախահայության վերադարձի մասին. Վարդան Օսկանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական