Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում ողբերգական միջադեպ է գրանցվել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում։
Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական ավտոմեքենան ենթարկվել է վթարի, ինչի հետևանքով մահացել է հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։
Միջադեպի պատճառով վնասվածքներ են ստացել նաև փրկարարական ծառայության ևս չորս աշխատակից, որոնք գտնվել են ավտոմեքենայում։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում մոլեգնում են անտառային հրդեհները։




