«Չի կարելի ձվերով խփել մեքենային, որի մեջ վարչապետն է և որի վրա Հայաստանի պետական դրոշն է»,- Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Սփյուռքի գործերի գլխավոր ահնձնակատար Զարեհ Սինանյանը։Ս
Արդեն 4 սփյուռքահայի մուտքը Հայաստան արգելվել է։ Հայաստանի իշխանությունների այդ քայլը Զարեհ Սինանյանը կապում է 2021 թվականի հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ սփյուռքահայ համայնքի բողոքի ակցիաների, նրա դեմ ընդվզելու հետ։
Երբ գյուղացիները 2019 թվականին բողոքի ակցիաների ժամանակ Կառավարության դռները ջարդում էին, Փաշինյանն ասաց՝ «Լավ են անում, ջարդում են, իրնց դուռն է, ջարդում են»։ Կառավարության շենք, պետական հաստատություն… ինչո՞ւ այդ ժամանակ ԱԱԾ-ին հրաման չտրվեց պետական կառույցին վնաս հասցնողներին պատժել, որովհետև Փաշինյանը հերթական մանիպուլատիվ հայտարարությամբ «կեղեքվող» ժողովրդի շահե՞րն էր պաշտպանում։
Արդեն 2 տարի է՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում է, ոչ թե ձվերով է խփել, այլ սարսափելի զինատեսակներով այրել-մոխրացրել է հարյուրավոր հայ զինվորների, հանել, ոչնչացրել է հայկական դիրքերի ու տարածքների Եռագույնները, փոխարենը ադրբեջանական դրոշներ տնկել։ Փաշինյանի մեքնայի վրայի փոքրիկ Եռագույնը պաշտպանելիս Զարեհ Սինանյանի մտքով չի՞ անցնում պաշտպանել նաև ադրբեջանցիների կողմից ոտնատակ արվող Հայոց մեծ Եռագույնները։ Նա անընդունելի է համարում Փաշինյանի մեքենայի վրա ձվերով հարվածելը՝ որպես պետության խորհրդանշի, իսկ ընդունելի համարո՞ւմ է պետության խորհրդանիշ Հայոց բանակը գլխատելը, կազմաանդելը։ Ընդունելի համարո՞ւմ է հայ զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքում սպանելը, հայ զինվորին նվաստացուցիչ պայմաններում պահելը։ Հայ զինվորն էլ է պետության խորհրդանիշ։
«Հեղափոխության» ժամանակ ամբոխը դագաղներ էր դնում իշխանության ներկայացուցիչների տների առաջ ու սգո երաժշտություն հնչեցնում։ Նրանք ևս պետական, պաշտոնական այրեր էին՝ երկրի ղեկավարներ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ Ֆրանսիա մեկնած Փաշինյանի մեքենային ձվերով խփել չի կարելի, որովհետև նա վարչապետ է, իսկ 2018-ին Հայաստանի ղեկավարների դռներին դագաղներ դնել կարելի էր։ Նրանք պետական պաշտոնյաներ չէի՞ն։




