Բաքուն մեղադրում է Երևանին խաղաղության պայմանագրի ստորագրումը նպատակադրված խափանելու մեջ:
Երեւանը միտումնավոր խուսափում է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց եւ փորձում է ժամանակ շահել, Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ի սկզբանե ձգտել է խաղաղ համաձայնագրում ներառել Ղարաբաղի հարցը, «սակայն Ադրբեջանի համար նման մոտեցումն անընդունելի է»։
Նա ընդգծել է, որ Պրահայի և Սոչիի պայմանագրերով Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։
«Բաքուն հույս ուներ խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև 2022 թվականի ավարտը, սակայն Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով դա չհաջողվեց»,- ասել է նա։
Ալիեւի օգնականը հայտարարել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ ու օրենքներով»…
Եզրափակելով՝ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի ապագան կախված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից։