Հայաստանի ընդգրկումը «Defender 23»-ին պարզապես Պենտագոնի մամուլի ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակն էր, «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում. նշել է Պենտագոնը։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում անցկացվելիք այդ զորավարժությունների 25 մասնակիցների շարքում նշել էր նաև Հայաստանի անունը, ապա խմբագրել էր հաղորդագրությունը՝ հեռացնելով Հայաստանը: