Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահաջում ենք դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ իրականացվող քաղաքականապես հրահրված և շինծու «իրավական» հետապնդումները

16/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համահայկական Սենատը Նիկոլ Փաշինյանից և նրա վարչախմբից պահանջում է անհապաղ վերադառնալ սահմանադրականության դաշտ:

Մենք՝ Հայոց Ցեղասպանության ժառանգների իրավունքների պաշտպանության մանդատով օժտված և ժողովրդավարական ընտրություններով ձևավորված Սփյուռքի ներկայացուցչական մարմինը, խստագույնս դատապարտում ենք Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ իրականացվող համակարգված հալածանքները։ Այս գործելաոճը որակում ենք որպես ոտնձգություն հայոց պետականության հիմքերի դեմ և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտում։ Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած վարքագիծը վերակենդանացնում է տոտալիտար ռեժիմների ամենամռայլ էջերը։

ՀՀ կառավարության գործողությունները հակասում են Հայաստանի կողմից վավերացված միջազգային հիմնարար փաստաթղթերին և ներպետական օրենսդրությանը. ՀՀ Սահմանադրություն (Հոդված 18). Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (Հոդված 9). Սահմանում է մտքի, խղճի և կրոնի ազատությունը, որն արգելում է պետական կամայական միջամտությունը կրոնական կառույցների ներքին կյանքին և ինքնավարությանը։

ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր. Պարտավորեցնում է հարգել կրոնական կազմակերպությունների ինքնուրույնությունը և բացառել որևէ հարկադրանք կամ հալածանք։ Մենք դատապարտում ենք իշխանությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հոգևոր սպասավորներին բռնության ենթարկելու համար։ Վերահաստատում ենք մեր լիակատար զորակցությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ընդունում ենք, որ ՀԱԵ 1700-ամյա կառույցը կարող է ունենալ ներքին խնդիրներ, սակայն դրանք չնչին են նրա համազգային ավանդի առջև։ Մենք պնդում ենք՝ եկեղեցական ցանկացած հարց պետք է լուծվի բացառապես եկեղեցական կանոնակարգերով և եկեղեցու պատերից ներս։ Պետական ապարատի որևէ ներխուժում այս տիրույթ հանցավոր է։

Մենք պահանջում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նրա վարչախմբից՝ անհապաղ վերադառնալ սահմանադրականության դաշտ։ Պահաջում ենք դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ իրականացվող քաղաքականապես հրահրված և շինծու «իրավական» հետապնդումները։

Անվավեր ճանաչել Գերագույն հոգևոր խորհրդի անդամների և եկեղեցականների նկատմամբ կայացված բոլոր կամայական ու ապօրինի որոշումները։

Միաժամանակ դիմում ենք Եվրոպական Միության կրոնական կառույցների ղեկավարներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ ակնկալելով հրապարակային գնահատական և աջակցություն քրիստոնեական հնագույն Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ։

Մեր ձայնը լինելու է անզիջում և հնչեղ միջազգային բոլոր իրավական ու քաղաքական ատյաններում։

Համահայկական Սենատ

Համակարգող` Ա․Մկրտչյան

16.02.2026թ․

Գերմանիա

orer.eu

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անձրևը փոսալցման աշխատանքները մեքենաների հետ լվացել-տարել է

Հաջորդ գրառումը

ԱԺ նախագահի՝ հայ հոգևորականներին մանկապղծության մեջ մեղադրելու մասին հայտարարությանը պետք է իրավական ընթացք տրվի. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026
Միջազգային

Վերջին երկու ամսում Լիբանանում զոհվել է 2 659 մարդ

02/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ նախագահի՝ հայ հոգևորականներին մանկապղծության մեջ մեղադրելու մասին հայտարարությանը պետք է իրավական ընթացք տրվի. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026

Մայիսի 1-ի կապակցությամբ Ադրբեջանում օտարերկրյա դիվանագետներն այցելել են բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիների կառուցած «Հաղթանակի զբոսայգի»։ Ադրբեջանական APA-ն հայտնում է....

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական