ԱԱԾ–ն և ոստիկանությունը հատուկ գործողություն են իրականացնում Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած, այնտեղ նռնակ նետած և կրակոցներ արձակած զինված անձին վնասազերծելու համար։
Ականատեսները պայթյուն և մի քանի կրակոց են լսել։ Նրանց խոսքով՝ զինված անձը ոչ սթափ վիճակում է։
Շենքում եղել են պահակն ու հավաքարարը, որոնք դուրս են եկել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների՝ Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված անձը 36-ամյա Էդգար Մարգարյանն է, որը նախկինում եղել է ավագանու անդամ։