Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, Նիկոլ

14/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի ղեկավարը վարում է հակաժողովրդական սոցիալական քաղաքականություն, և շատ շուտով այդ  ոչ ադեկվատ անձը և նրա արարքները  դառնալու են հերթական բախման պատճառ։

Կառավարության շենքի մոտ էին հավաքվել ոսկու շուկայի աշխատակից ձեռներեցները, որոնք  տնտեսական պահանջագիր ներկայացրեցին արդեն ոչ սիրելի իշխանությանը։

Պահանջագիրն ընդգրկում է մի շարք հարցեր.

1. Շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխություն, քանի որ ոչ սիրելի կառավարությունը և ՀՀ ԱԺ քպ ատելի խմբակցությունը կրկնակի անգամ բարձրացրել են հարկի գումարը։

2. Ձեռներեցներին ծանուցել են, որ պարտավոր են ներկայացնել ապրանքային մնացորդների մասին հաշվարկ տեղեկատվություն առ 01.01.2025։ Ապրանքային մնացորդը գերազանցող ապրանքի հայտնաբերելու դեպքում  դրա տիրոջ նկատմամբ կկիրառվի մոտ 20 տոկոսի չափով տուգանք՝ իբր  չգրանցված ապրանքի ձեռքբերման գործարքի չվճարված եկամտային հարկի գումար։

Վստահ եղեք՝  նման օրենսդրական կարգավորման դեպքում մեկ ամիս հետո ոսկու շուկան կդադարի գոյություն ունենալուց։

Մոտ 10 հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված, որից նա ուշքի չգալով՝ կկործանվի։

Ստեղծված իրավիճակը բազմաշերտ է,  խնդիրը պահանջում է  համբերություն, գիտելիք, իմաստություն,  կոմպրոմիս։ Թվարկված բոլոր հատկանիշները ՀՀ ոչ ադեկվատ, տիկտոկասեր ղեկավարի, էկոնոմիկայի ևս ոչ փորձառու քպ-ական նախարարի մոտ բացակայում են, ուստի պատրաստ լինենք ամեն ինչի՝ ձերբակալություններ, ծեծուջարդ, լուսային նռնակներ, ջրցան հունվարյան մեքենաներ։

Այս հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն.  շուկայի ժողովուրդը ինչ-որ իմաստով դատապարտված է։

Պատճառները շատ են. հիմա կներկայացնենք մի քանիսը։

1. Հիմնականը երկրում ստեղծված այն աննորմալ վիճակն է, երբ ոսկի արտադրողը երկրում ոսկի չի վաճառում։ Այսինքն՝ շուկայի հիմնական հումքային արտադրողը չի ուզում վաճառող լինել, և անհնարին է դարձնում ոսկու ձեռք բերման փաստաթղթավորումը։

Իսկ ինչո՞ւ չի վաճառում, հը՞։ Որովհետև ոսկի պարունակող հանքաքար և չզտված, ցածր հարգի ոսկի է իբր թե արտահանում։ Ինչո՞ւ է դա կատարվում: Որովհետև ոչ ոք չի ստուգում, թե հանքաքարի մեջ ոսկու իրական պարունակությունը 10 տոկոս է, թե 90: Բավականին պարզունակ հնարքի միջոցով կարծես թե հնարավորություն է ընձեռվում խուսափել պետական բյուջետային պարտավորություններից։

2. Հաջորդ հարցը արտադրողների և բանկերի միջեւ առևտրի իսպառ բացակայությունն է։ Փաստացի տոննաներով արտասահմանից ոսկի գնող բանկերը և երկրում ոսկի արտադրողները իրար չեն գտնում։ Ծիծաղ չառաջացնող այս փաստը տարօրինակ չէ՞: Իսկ տարօրինակ չէ՞,  որ արտադրողները իմանում են ՀՀ բանկերի կողմից վաճառվող ոսկու շատ բարձր գները և փորձ էլ չեն անում իրենք անմիջական վաճառք կազմակերպել մանր ձեռներեցներին և քաղաքացիներին:

Այս երկու պատճառների անփոփոխ մնալը տասնյակ տարիների ընթացքում պատահական չէ, այլ կարծես  հստակ կազմակերպված է։ Ահա թե ինչու հայ ոսկերիչը չի կարող ունենալ ոսկու հումքի ձեռքբերման փաստաթղթեր, որոնք էլ կարող էին շրջանառության հարկի նվազեցում կատարելու հնար տալ։

3. Հաջորդ հարցը վերաբերում է տիեզերք արբանյակ ուղարկող պետության կողմից ոսկու զտման գործընթաց չկազմակերպելուն և ֆիննախի միջոցով դրանց վաճառքի իրականացմանը։ Կարո՞ղ էին։ Միգուցե։ Բա ինչո՞ւ չեն անում։ Տարօրինակ է, չէ՞:

Առնվազն ոսկու փաստաթղթերի զգալի մասը կունենար պետական վստահելի ծագում։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ Չալոյին Թունաւորեցին

Հաջորդ գրառումը

Սիրիայի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025
Հոգևոր

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
Միջազգային

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025
Միջազգային

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025
Հաջորդ գրառումը

Սիրիայի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական