Համաձայն Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության վարչության կողմից ՈՐՈՇՄԱՆ՝ ծրագրի հաջորդ նպաստ ստացողներն են Արցախից բռնագաղթած ուսուցիչներն ու Արցախի լրատվական գործակալությունների լրագրողները:
Թեքեյան Մշակութային Միության ուշադրության ու հոգածության կենտրոնում միշտ են եղել ուսուցիչները, որոնք ունեն առանձնահուկ առաքելություն՝ դասավանդման ժամանակակից մեթոդներով գիտելիք, փորձ փոխանցել մեր մատաղ սերնդին:
Թեքեյան Միությունը շուրջ 27 տարի է իրականացնում է «Ուսուցիչ Մը Հովանավոր է» ծրագիրը, որը միտված է ըստ արժանվույն գնահատել ուսուցչին, ով կրթում դաստիարակում ու ձևավորում է վաղվա հասարակական անհատին ՝մարդուն:
Նախաձեռնությունը առավել քան կարևոր է հիմա, երբ ուսուցիչները գտնվում են հետպատերազմյան բարոյահոգեբանական ծանր իրավիճակում։
Հայաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը ձեռնամուխ եղավ Արցախից տեղահանված ուսուցիչների համար վերապատրաստման մասնագիտական դասընթացների կազմակերպմանը: Նպատակն էր աջակցել նրանց, որպեսզի ստեղծված իրավիճակում նաև համապատասխան միջավայր ձևավորվի երեխաների համար:
Վերապատրաստում անցած ուսուցիչները կստանան հավաստագրեր և կկարողանան լրացնել ՀՀ մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում առկա 1394 ուսուցչի թափուր աշխատատեղերը։ Բացի այդ, նրանք կստանան 30% հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի՝ որոշ սահմանային համայնքներում ուսուցիչները կստանան ամենամսյա գումարներ:

Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիանա Սաֆարյանը 2023թ. սեպտեմբերի 19-20-ից հետո տեղափոխվել են Հայաստան։ Ապրում են Արագածոտնի մարզի գյուղերից մեկում, բազմազավակ մայր է՝ ունի 2-18 տարեկան 8 երեխա: Հարցին, թե արդյո՞ք հարմարվել է ու կցանկանա աշխատել գյուղի դպրոցում, ասաց, որ դեռ չեն կարողանում ընտելանալ նոր պայամաններին ու տեղանքին, ցուրտ շրջան է, և որ ամենակարևորն է՝ սթրեսը, հոգեբանական ծանր ապրումները դեռ չի հաղթահարել։ Բացի այդ, առողջական խնդիրներ ունի․ որոշ ժամանակ անց երեխաներն էլ դպրոց կհաճախեն, ինքն էլ, իհարկե, կրկին կաշխատի, քանի որ միայն ամուսնու աշխատանքով դժվար կլինի երեխաններին մեծացնել…
Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Մարինե Սարգսյանը 5 երեխաների մայր է (7-15 տարեկան)։ Հայաստան տեղափոխվելուց հետո ամուսնու և հինգ երեխանների հետ ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հին քոլեջի մասնաշենքում․ քոլեջի դասասենյակները հարմարեցրել են սենյակային պայմանների և տրամադրել իրենց: Մարինեն պատմեց, որ այդ քոլեջում է ապրում նաև Արցախից բռի տեղահանված ևս 9 ընտանիք: Պայմանները շատ վատ են, մտածում են մատչելի վարձով տուն գտնելու մասին, որից հետո կմտածեն աշխատանք գտնել ու շարունակել ապրել :
Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցի համակարգչային օպերատոր Մարիամ Հայրապետյանը Հայաստանում բնակվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղում՝ մեկ ամսական դստեր և ծնողների՝ Մարինեի և Սուրենի հետ։ Բենզինի պահեստի պայթյունից հետո Մարինեի ամուսինը և եղբայրը անհետ կորած են համարվում։ Մեկ ամիս անց էլ Մարինեն սրտի թրթիռով է արձագանքում յուրաքանչյուր անծանոթ հեռախոսազանգի՝ շարունակելով սպասել եղբոր և ամուսնու մասին որևէ լուր փոխանցող հեռախոսազանգի։
Ծրագրի շահառու դարձան նաև արցախյան լրատվամիջոցների բռնի տեղահանված աշխատակիցները։ Ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն ստացան «Արցախպրեսս»-ի, «Արցախի հանրային ռադիո»-յի, «Արցախի հանրային հեռուստատեսության» լրագրողներ Նորայր Հովսեփյանը, Միքայել Հաճյանը, Տաթևիկ Պողոսյան, Լիանա Իսախանյանը, Աննա Մանգասարյանը, Անուշ Գասպարյանը, Արմինե Վարդանյանը և այլոք։ Նրանք այն լրագրողներից են, որ մասնագիտական պարտականությունները կատարեցին խիզախորեն և անձնուրաց՝ ներկայացնելով Արցախի քաղաքներում և գյուղերում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները։ Լրագրողները վերջիններից էին, որ դուրս եկան Արցախից․ նրանք հավատում էին, որ իրականությունն ամենատես աշխարհին ներկայացնելը կօգնի հասնել խնդրի արդարացի լուծմանը։ Աշխարհն այս անգամ էլ կույր ձևացավ։
Արցախահայերի օգնության ծրագրերը շարունակվում են: Միացեք ծրագրին Արցախահայերը մեր օգնության կարիքը ունեն:
Ծրագրին միանալու համար կարող եք Ամն –ում նվիրատվությունները ուղարկել հետևյալ հասցեով. Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 755 Mount Auburn Street, Watwrown MA 02472, https://givebutter.com/ AGuStb,
իսկ Կանադայում՝ Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 825 Manougian Str., Ville Saint-Laurent, Quebec H4N 1Z5, Canada հասցեով, https:// www.con vergepay. Com/hoted- payments/?ssl-tsn-auth-token=khtGf%2FjkTgWma7CEev3bQaaayrSp5tT#!/payment-method
27 Հոկտեմբերի, 2023թ․
Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության
հայաստանյան ներկայացուցչություն