Խորհուրդներ՝ իռլանդական ծագումով անգլիացի նշանավոր բանաստեղծ, գրող, էսսեիստ ու դրամատուրգ Օսկար Ուալդից (1854-1900):
• Եղիր ի՛նքդ, ինչպիսի՛ն կաս. մյուս բոլոր դերերն զբաղված են:
• Ներիր թշնամիներիդ . ոչ մի բան նրանց այնպես չի նյարդայնացնում, ինչպես դա:
• Փորձը պարզապես այն անունն է, որ մարդիկ տվել են իրենց սխալներին:
• Ես կարծում եմ, Աստված մարդուն ստեղծելով, մի քիչ գերագնահատել է նրա կարողությունները:
• Բոլորը կարեկցում են իրենց ընկերներին դժբախտության մեջ, ու միայն քչերն են ուրախանում հաջողություններով:
• Շատ վտանգավոր է հանդիպել այնպիսի կնոջ, որը լիովին հասկանում է քեզ. դա սովորաբար ավարտվում է ամուսնու թյամբ:
• Մարդը հաճախ անհարմար է զգում, երբ պատմում է իր մասին: Տվեք նրան դիմակ, և նա կպատմի ողջ ճշմարտությունը:
• Ճշմարտությունը հազվադեպ է մաքուր լինում և երբեք չի լինում պարզ ու հասարակ:
• Ես չեմ ուզում իմանալ՝ ինչ են խոսում մեջքիս ետևում. առանց այդ էլ շատ բարձր կարծիքի եմ իմ մասին:
• Պահպանիր սերը քո սրտում: Կյանքն առանց նրա նման է անարև այգու՝ մեռյալ ծաղիկներով:
• Եթե ինչ-որ բան արժե անել այս կյանքում, ապա դա հենց այն է, ինչը սովորաբար անհնարին են համարում:
• Յուրաքանչյուր վայր, որը դու սիրում ես, ողջ աշխարհն է քեզ համար:
• Մարդու երեսին ողջ ճշմարտությունն ասելը ավելին է, քան պարտ քը, դա վայելք է:
• Ինչ-որ բանի նայելը դեռ տեսնել չի նշանակում: Ոչինչ չես տեսնում, քանի դեռ չես սովորել գեղեցկությունը հայտնաբերել:
• Կանայք նրա համար են, որպեսզի նրանց սիրեն, ոչ թե հասկանան:
• Մեր օրերում մարդիկ ամեն ինչի գինը գիտեն, իսկ արժեքը՝ բոլորովին:
• Մենք բոլորս կոյուղու մեջ ենք գտնվում, բայց մեզնից ոմանք նայում են աստղերին:
• Բարու և չարի հասկացությունը մատչելի է միայն նրանց, ովքեր զուրկ են մյուս բոլոր հասկացողություններից:
• Ամեն անգամ, երբ մարդ որևէ հիմարություն է անում, դա անում է լավագույն նկատառումներով:
• Մարդիկ միշտ ծիծաղում են իրենց ողբերգությունների վրա. դրանց դիմանալու միակ միջոցն է դա:
• Չափավորությունը ճակատագրական հատկանիշ է: Մiայն ծայրահեղությունն է դեպի հաջողություն տանում:
• Ճակատագիրը մեզ երբեք սուրհանդակներ չի ուղարկում, նա բավականաչափ իմաստուն է, կամ` բավականաչափ դաժան:
• Ընկերներիդ հիմնավորապես ճանաչելը շատ վտանգավոր բան է:
• Ծերության ողբերգությունn այն չէ, որ դու ծեր ես, այլ այն, որ դու քեզ դեռ երիտասարդ ես համարում:
• Էգոիզմը չի նշանակում ապրել այնպես, ինչպես դու ուզում ես, այլ այն, երբ ուրիշներից ես պահանջում ապրել այնպես, ինչպես դու ուզում ես:
• Դու որևէ մեկին սիրում ես ոչ թե նրա արտաքինի համար կամ նրա հագուստի, շքեղ մեքենայի համար, այլ նրա համար, որ նա երգում է այն երգը, որը միայն դու կարող ես լսել: