Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ հանդիպում կազմակերպելու Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի հետ, սակայն հանձնաժողովը մերժել է խնդրանքը։
Հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ առաջարկին աջակցել է միայն խորհրդարանական մեկ խմբակցություն, մյուս խմբակցությունները չեն արձագանքել։
Կոմիտեից հայտնել են, հանդիպման համար ձայների մեծամասնությունը չի ապահովվել, իսկ հանդիպում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ նախատեսված չէ, ինչի մասին կտեղեկացվի Ադրբեջանի դեսպանատանը։