Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

27/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետն այդ մասին ասել է լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում։ 

Լրագրողը հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչվել է 193 տարբեր երկրների կողմից և շեշտել է, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում, դա Իսրայելն է։ Նա Նեթանյահուին հարցրել է, թե ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությունը։ 

Նեթանյահուն պատասխանել է, որ փաստացի իրենք ճանաչել են։ «Ես կարծում եմ, որ մենք փաստացի ճանաչել ենք, որովհետև ես կարծում եմ, որ Քնեսեթն այդ հարցով բանաձև է ընդունել»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Լրագրողն ընդհատել է նրան և պնդել, որ դա անի անձամբ Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետը, ինչին ի պատասխան Նեթանյահուն ասել է․ «Այո, ես հենց նոր արեցի դա»։ 

«Չնայած Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե իբր Քնեսեթը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, իրականում իսրայելցի տարբեր պատգամավորների կողմից բազմիցս Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձևեր են ներկայացվել, այդ թվում՝ 2018 և 2021 թվականներին, սակայն բոլոր դեպքերում դրանք մերժվել են։ 

Իսրայելի վարչապետի այս հայտարարությունը քննադատության է ենթարկվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ նշելով, որ Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունն արժանահավատ կլինի այն դեպքում, երբ դրան հետևի Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի չեղարկումը, ինչպես նաև Թուրքիայի վրա Իսրայելի ճնշումը, որպեսզի այդ երկիրը վերջ դնի ժխտողականության քաղաքականությանը։ Ըստ Համբարյանի՝ հակառակ պարագայում նման հայտարարությունը սեփական խախտումները քողարկելու մարտավարական քայլ է»,- գրում է կայքը։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԴ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Ադրբեջանում ծնված Հարությունյանը. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ի հանձնարարությամբ այցեր են իրականացվել Սյունիքի զորամասեր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ի հանձնարարությամբ այցեր են իրականացվել Սյունիքի զորամասեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական