Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք պարտավոր չենք դա անել մեր սեփական կյանքի և արժանապատվության հաշվին. Չալաբյան

13/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ շաբաթ է անցել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից։ Արդեն հիմա, երբ զոհերի թիվը պաշտոնապես անցել է 30,000-ը միայն Թուրքիայում, և օր օրի շարունակում է աճել, պարզ են դառնում այս աղետի վիթխարի մասշտաբները՝

– միայն Թուրքիայում, 13-15 միլիոն մարդ է ապրում այն շրջաններում, որոնք առավել տուժել են այս աղետից, նրանց մեծ մասը անմիջականորեն տուժել են երկրաշարժից,

– Երկրաշարժի արդյունքում ավերվել է մոտ 8000 շինություն, հազարավոր այլ շինություններ, թեև դեռ կանգուն են, պետք է քանդվեն, քանի որ այլևս օգտագործման պիտանի չեն

– Երկրաշարժի պատճառած նյութական վնասը գնահատվում է մոտ 150-200 մլրդ ԱՄՆ դոլարի կարգի, սա համադրելի է Թուրքիայի ողջ պետական բյուջեի հետ,

– երկրաշարժից տուժած շրջաններում արդեն զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, մի շարք երկրներ ստիպված են եղել արդեն էվակուացնել իրենց փրկարար ջոկատները,

– Այս ամենի արդյունքում Թուրքիայի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարված, այն կարող է հետո էլ շարունակվել, իսկ երկրում այս տարի նախատեսված ընտրությունները կարող են արդյունքում հետաձգվել։

Այս ամենը վկայում է նրա մասին, որ Թուրքիան բախվել է իր պատմության մեջ դեռևս նմանը չունեցող, աննախադեպ մասշտաբների աղետի, և ստիպված է լինելու կենտրոնանալ նրա հետևանքները վերացնելու վրա, ընդ որում դեռ երկար տարիներ։ Առնվազն խելամիտ կլիներ, որ Թուրքիայի կառավարությունը այս պայմաններում, ակնկալելեվ աշխարհի մարդասիրական վերաբերմունքը, սկսեր վերանայել իր գործելաոճը այն հարևանների նկատմամբ, որոնք առավել տուժել են նրա ագրեսիվ գործողություններից անցած տասնամյակների ընթացքում՝ կլինի դա Հայաստանը, Սիրիան, Կիպրոսը, Հունաստանը թե Իրաքը։

Հայաստանի իշխանությունները, օրինակ, ձեռք են մեկնել Թուրքիային, թեև բնավ պարտավոր չէին, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է վերջին տասնամյակներին Հայաստանի նկատմամբ՝ Ցեղասպանության մերժում, Հայաստանի շրջափակում, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի անմիջական մասնակցություն և փաստացի ղեկավարում, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների անվերապահ խրախուսում, և այլն։ Այս պայմաններում առնվազն պարկեշտ կլիներ, որ Թուրքիան գնահատեր Հայաստանյան իշխանությունների ևս “աննախադեպ” ժեստը, և առնվազն վերացներ Հայաստանի ամոթալի շրջափակումը, կամ ազդեր Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի արդեն երկու ամիս տևող խայտառակ շրջափակումը։

Մենք, հայերս, երբեմն չափից դուրս բարի և ներողամիտ ենք, և նույնիսկ պատմական թշնամու հետ տեղի ունեցած ողբերգությանը արձագանքում ենք առավել մարդասիրական կերպով։ Բայց մենք պարտավոր չենք դա անել մեր սեփական կյանքի և արժանապատվության հաշվին, և պարտավոր ենք նաև առնվազն փոխադարձություն պահանջել դիմացիններից։

Եթե Թուրքիան նույնիսկ այս պայմաններում շարունակի իր թշնամական գործելոճը Հայաստանի նկատմամբ, չբացի Հայաստանին կապող ճանապարհները և երկաթուղին, կամ էլ Ադրբեջանը շարունակի շրջափակված պահել Արցախը, ապա “խաղաղության օրակարգի” մասին ողջ խոսակցություննները ընդամենը պարապ ճամարտակություն էին, կոչված մեզ շեղելու իրականությունից, և քողարկելու մեր հարևանների իրական մտադրությունները։ Մենք պետք է համապատասխանաբար ամենալուրջ հետևությունները անենք մեզ համար, և պատրաստվենք դիմագրավելու այն իրական սպառնալիքներին, որոնք գալիս են Թուրքիայից, եթե այն, ի հեճուկս իր աննախադեպ ծանր վիճակին, շարունակի իր շովինիստական և հայատյաց քաղաքականությունը։

Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թունավորում շմոլ գազից՝ հարցականով

Հաջորդ գրառումը

Երկիր Նաիրի, երկիր դատախազություն

Համանման Հոդվածներ

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025
Հաջորդ գրառումը

Երկիր Նաիրի, երկիր դատախազություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական