Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկնարկեց Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության վաչության՝ բռնագաղթած արցախցիների անհատական օգնության ծրագիրը

10/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

10.10.2023 Երևան

Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության վարչությունը  տասնամյակներ շարունակ Հայաստանին և Արցախին օժանդակելու մեծ փորձ ունի, շուրջ 30 տարի բազում ծրագրեր է իրականացրել ու շարունակում է իրականացնել:

 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախը  ապրեց ողբերգական օրեր:

    Արցախահայությունը, Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ շրջափակման մեջ լինելով, տոկաց, դիմացավ, զրկանքներով  հաղթահարեց սովն ու ցուրտը, ունենալով նպատակ, որ երեք հազարամյակ իր պապենական հողի վրա ապրելով՝ իրավունք է ձեռք բերել մնալու և ապրելու իր հողում:

   Ադրբեջանը, նախ բլոկադայի ենթարկելով, սովի մատնեց  ժողովրդին, այնուհետև լայնածավալ անսպասելի ու ուժգին հարձակում սկսեց  Արցախի վրա՝ ռմբակոծելով բնակավայրեր, դպրոցներ, հիվանդանոցներ:

   24 ժամվա ընթացքում արցախահայությունը պատմության մեջ առաջին անգամ 100 տոկոսով դատարկվեց: Արցախցիներին ստիպեցին բռնագաղթել իրենց Հայրենիքից։

  Նույն օրը լուր տարածվեց մեկ այլ սարսափելի արհավիրքի մասին. Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հատվածում՝ վառելիքի պահեստում, պայթյուն տեղի ունեցավ, որին հաջորդեց սոսկալի հրդեհը։ Արցախցիները՝ մեծ մասամբ տղամարդիկ, եկել էին բենզին տանելու, որպեսզի կարողանան ժամանակին հեռանալ Արցախից։ Պայթյունի ու հրդեհի հետևանքով 200-ից ավելի մարդ է զոհվել, կան հարյուրավոր անհետ կորածներ։ Տեղանքից տարհանվել է 140 այրված մասունք։

  Հաջողվեց երկու օրվա ընթացքում պայթյունից տուժածներին հասցնել Հայաստանի հիվանդանոցներ։  

   ԹՄՄ-ը որոշեց նախ օգնություն տրամադրել Երևանի Այրվածքաբանության կենտրոնում բուժվող  արցախցիներին:

Պատմում է ՄՆ և Կանադայի ԹՄՄ վարչության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գայանե Մուրադյանը.

   Ես չորս օր շարունակ գնում էի հիվանդանոց և ընդունարանում հանդիպում, խոսում հիվանդապահ մայրերի, քույրերի, կանանց, պապիկների  կամ ողջ մնացած տատիկների հետ …  իրենցից վերցնում էի անհրաժեշտ  տեղեկությունները, որպես նվիրատվություն՝ բանկային հաշվին փոխանցված գումարները ընտանիքներին տրամադրելու համար: Փոխանցումները կատարվել են 2023 թվականի հոկտեմբերի 9-ին:

   Հատկացված օգնությունը ՄՆ և Կանադայի ԹՄՄ հայաստանյան ներկայացուցչության  բանկային հաշվեհամարից փոխանցվել է շահառուի բանկային հաշվին:

    Ծանր այրվածքներ ստացած պացիենտներից մի քանիսը   բժիշկի երաշխավորմամբ  տեղափոխվեցին Ֆրանսիա, Գերմանիա, եվրոպական այլ երկրներ՝ բուժումը շարունակելու։ Ցավոք, նրանք, որոնց մարմնի 60 տոկոսից ավելին այրվել էր, մահացան։

   Գաբրիելյան Նարեկին (27 տարեկան) խնամում էր քույրը՝ Էգնարան, նա ամեն առավոտ եղբոր համար սնունդ էր բերում, ողջ օրը նստում էր կողքին, կերակրում ու հոգ տանում:

   Սաղաթելյան Լևոնի (25 տարեկան)  և եղբոր՝ Վրեժի (24 տարեկան)  ձեռքերն ու դեմքն էին այրվել։ Մայրը՝ Կարախանյան Մարինեն,  մեկ Լևոնի մոտ էր վազում՝ Այրվածքաբանական, նրան կերակրելու կերակրելու,  մեկ էլ՝ մաշկաբանական հիվանդանոց՝ խնամելու Վրեժին:

  Առուստամյան Մհերինին (55 տարեկան)   խնամում էր մասնագիտությամբ բժիշկ որդին՝ Գուրգենը, նա դասի չէր գնում, սպիտակ խալաթը հագած գալիս-կանգնում էր բժիշկների կողքին և օգնում վիրակապել հիվանդներին։

Մարտիրոսյան  Մհերին (27 տարեկան)  խնամում էր քույրը՝ Մարինեն, Խաչատրյան Եգորին (30 տարեկան)  խնամում էր կինը ՝ Սնեժաննան։ Ամուսինը շատ ծանր վիճակում էր, խնդրում էր ինձ միջնորդել արտասահման տեղափոխել և բուժումն այնտեղ շարունակել։:

  Բոլորի հետ հարազատական կապ էի զգում և այդ օրերին ապրում էի նրանց հոգսերով։ Անընդհատ հարցնում էի՝ ինչպես է անցել վիրահատությունը, գիշերն ինչպես է անց կացրել…

   Հզոր ու հպարտ արցախցին տոկունություն ու լավատեսություն էր ներշնչում՝ փառք տալով Աստծուն, որ իր հայրը, որդին, եղբայրը գոնե ողջ է մնացել։ Թեկուզ այրվածքներով, որ հետո խոր սպի է դառնալու, բայց գոնե ողջ է։ Խնամողներից շատերը երեխաններին հետներն էին բերում և մի քանի ժամ մնում էին նստած աթոռներին՝ բժիշկներից մի լավ լուր ստանալու հույսով …

   Արցախահայերի օգնության ծրագրերը շարունակվում են:

Եթե ցանկանում եք օգնել մեր հայրենակիցներին,

  ԱՄՆ –ում նվիրատվությունները ուղարկել հետևյալ հասցեով. Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 755 Mount Auburn Street, Watwrown MA 02472, https://givebutter.com/ AGuStb,

իսկ Կանադայում՝ Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 825 Manougian Str., Ville Saint-Laurent, Quebec H4N 1Z5, Canada հասցեով, https:// www.con vergepay. Com/hoted- payments/?ssl-tsn-auth-token=khtGf%2FjkTgWma7CEev3bQaaayrSp5tT#!/payment-method

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին

Հաջորդ գրառումը

Չմասնակցելով Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին՝ Փաշինյանն ազդարարում է այդ կառույցից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Հաջորդ գրառումը

Չմասնակցելով Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին՝ Փաշինյանն ազդարարում է այդ կառույցից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական