Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով, Փաշինյանի եղբայրն էլ դարձել է տնօրեն

12/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azatutyun.am կայքը գրում է.

«Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50 հազար դրամի դիմաց են վաճառել Մարց գետի վրա գործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել վարչապետ Փաշինյանի եղբայրը։

Կասկածահարույց գործարքը կնքվել է Դարբինյան եղբայրների ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի միջև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ։ Պետական ռեգիստրի տվյալներով` վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել 2018-ի հեղափոխությունից հետո։

«Ազատության» գրավոր հարցումից հետո պետական ռեգիստրը տրամադրել է մեկուկես էջանոց առուվաճառքի պայմանագիրը, որում նշված է. «Վաճառողներն իրենց պատկանող 100 տոկոս բաժնեմասերը վաճառում են գնորդին սեփականության իրավունքով։ Բաժնեմասերի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ սահմանվում է 50 հազար դրամ»:

Ընդ որում` նույն ռեգիստրում տեղադրված կանոնադրության համաձայն ՀԷԿ-ը տնօրինող «Արգիշտի-2» ընկերության 50 հազար դրամով վաճառված բաժնեմասի արժեքը մոտ 250 միլիոն դրամ է։ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվությամբ այս ՀԷԿ-ը միայն 2019-20 թվականներին մոտ կես միլիոն դոլարի արտադրանք է թողարկել։ Ինչո՞ւ են Դարբինյանները այս եկամտաբեր հիդրոկայանը վաճառել, այն էլ՝ մոտ հարյուր դոլարով։ Արդյոք վաճառքի պահին ընկերությունը վարկեր կամ պարտքեր է ունեցել. նախկին քաղաքապետն ու եղբայրը հրաժարվում են մեկնաբանել։

Պետռեգիստրի տվյալներով նոր սեփականատերը՝ երիտասարդ Յուրի Քոքոբելյանը տարբեր բիզնեսներում կա՛մ սեփականատեր է, կա՛մ տնօրեն։ Նրան հնարավոր չեղավ գտնել Երևանի իր հաշվառման հասցեում։ Իր գործունեության հետ կապված տեղեկություններ, նույնպես, որևէ տեղ չկան։

Առավել հայտնի է նրա հորեղբայրը՝ «Ազատ» դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, նա մեր զանգերին ընդհանրապես չպատասխանեց: Հնարավոր չեղավ պարզել՝ ինչպես են կարողացել համոզել Դարբինյան եղբայրներին 100 դոլարով վաճառել ընկերությունը, որ նրանց տասը տարի եկամուտ էր բերել:

ՀԷԿ-ի պետ ներկայացած Աշխարհիկը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ գործունեության 10 տարիներին հիդրոկայանը երբեք երկարատև կանգ չի առել. – «Եթե ջուրը շատ պակաս ա լինում, էդ ժամանակ ենք անջատում, կարող ա մի օր լինի, կարող ա 5 ժամ լինի»:

Խուսափելով խոսել վաճառքի մանրամասներից՝ Դարբինյանները միաժամանակ հերքում են, թե եկամտաբեր բիզնեսից հրաժարվել են իրենց նկատմամբ քրեական գործերը կարճելու դիմաց։

Հստակ է, որ այս գործարքից ընդամենը մի քանի ամիս անց դատարանն ապացուցված էր համարել նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի մեղքը Վանաձորի ենթակայության տարածքներն ապօրինի օտարելու և համայնքին 60 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ, միաժամանակ որոշել էր կարճել գործը՝ հանցագործության վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

«Նման բաներ չկան, սաղ անլուրջ խոսակցություններ են», – ընդգծել է Սամվել Դարբինյանը:

Ընդ որում՝ Դարբինյաններին պատկանող այս հիդրոկայանը դեռ 2019 թվականից ներգրավված էր աղմկահարույց մի քրեական գործում։ Դատախազությունը փաստեր էր բերում, որ նույն Սամվել Դարբինյանի պաշտոնավարման տարիներին՝ 2010 թվականին, Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարվել է. Դարբինյանը կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։ Իրավապահները կասկածներ ունեն, թե էժան գնով ձեռքբերված կայանի խողովակներն ու թանկարժեք սարքավորումներն օգտագործվել են Դարբինյանների ՀԷԿ-ը կառուցելիս։

Դեռ անցած տարի Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեկ շաբաթ էր տվել ենթականերին՝ այս գործի մասին իրեն զեկուցելու համար. – «Մենք նշանակել ենք ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: Փաստվել է, որ մոտ ապագայում կստանանք, և ստանալու արդյունքում կքննարկենք անձին մեղադրանք առաջադրելու հարցը: Այս քրեական գործի նյութերը իմ մոտ խնդիր է դրվել զեկուցման, այս շաբաթ կզեկուցվի, և մենք կստանանք նաև փորձաքննության եզրակացությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան առաջարկում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երեւանում

Հաջորդ գրառումը

Կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն. Ռուբեն Ռուբինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025
Հաջորդ գրառումը

Կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն. Ռուբեն Ռուբինյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական