Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերում գրել է.
«Երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իրենց հայտարարություններում ասել են «Այլևս երբեք»։
Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար և ապացուցեք ձեր հավատարմությունը «Այլևս երբեք»-ին»: