Բաքվում այսօր նշարունակվել է Ռուբեն Վարդանյանի «գործով» հաշվեհարդար-դատավարությունը։
Ադրբեջանական ԱՊԱ-ն նոր լուսանկար է հրապարակել ու գրել, թե իբր ազգությամբ հայ, ղարաբաղցի մի տղամարդ հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ է ժամանել 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց։
«Ես չգիտեմ՝ նա եկել է Ռուսաստանից, թե մեկ այլ տեղից»,- ասել է նա։
«Վկան հայտնել է, որ Վարդանյանը հովանավորել և ֆինանսավորել է 45-50 տարեկան մարդկանց ստորաբաժանումների ստեղծումը Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների համար։
«Շատ երիտասարդներ են միացել այս խմբերին։ Աշխարհահռչակ գործարար Ռուբեն Վարդանյանը, չեմ ասում, որ իմ թշնամին է, չէ, ինչո՞ւ թողեց իր բիզնեսը և եկավ Ղարաբաղ»,- գրել է ԱՊԱ-ն՝ չնշելով «ազգությամբ հայ, ղարաբաղցի վկայի» անունը։ ։
Վկան իբր հայտնել է, որ մարդիկ 700-ից 2000 դոլար են վճարվել ստորաբաժանումներին միանալու և ռազմական պատրաստություն անցնելու համար:
Այնուհետև դատարանում ընթերցվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից նախաքննության ընթացքում տված վկայի ցուցմունքը։ Վկան հաստատել է իր նախկին ցուցմունքը։