Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ղեկավարի խաբածը խաբած չի, քաղաքականություն է

02/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուկայում առևտուր անենք, հետո պարզենք, որ վաճառողը աչքներս գողացել, շատ փող է վերցրել, կասենք՝ սրիկա, խաբեբա էր։

Պաշտոնյան ատկատով փող ուտի, կասենք՝ թալանչի է։

Բժիշկը սխալ բուժում նշանակի, հիվանդի վիճակն ավելի վատանա, կասնք՝ անգրագետ, անպատասխանատու մարդ է, բժիշկ կոչվելու իրավունք չունի։

Բայց որ երկրի ղեկավարը, իբր հասարակ մի մահկանացու, ժողովրդի ծոցից դուրս ելած, քայլում է ժողովրդի  մեջ՝ ջինսով ու շապիկով, շորտեր հագած կնոջ հետ նստում է հանրային տրանսպորտ, որպես սովորական ուղևոր՝ մի կանգառ գնում, բայց գիտես, որ  այն փողոցը, որտեղով անցնում է նա, 1 կմ շառավղով անվտանգության աշխատակիցները «սանրել են» վաղուց, շենքերի կտուրներին դիպուկահարների տեղավորել իրենց թաքստոցներում, շուրջբոլորը ինչքան համազգեստով ոստիկան կա, տասնապատիկ այդքան էլ ոչ համազգեստով ոստիկան ու անվտանգության աշխատակիցներ կան, այսինքն՝ քեզ ու ամբողջ ժողովրդին նա խաբել է, թե մեն-մենակ է շրջում քաղաքում՝ առանց վերահսկողության ու անվտանգության աշխատակիցների, ասում ենք՝ քաղաքականություն է։

Խաբեբաներին ասում ենք՝ խաբեբա են, բայց երկրի ղեկավարը խաբում է, ասում ենք՝ քաղաքականություն է, «աշխատող» PR, «ժողովրդին համոզող» տեխնոլոգիա։

Ի դեպ, լավ էլ աշխատում են PR-ն էլ, տեխնոլոգիան էլ։ Ժողվարչապետի ու նրա կնոջ՝ որպես շարքային քաղաքացի, Ազգային պատկերասրահ այցելելու, փոցում քայլելու, ավտոբուս նստելու նկարների տակ հազարավոր «սրտիկներ» ու «լայքեր» կան, իսկ գովաբանող մեկնաբանությունները… «Մեր վարչապետն ու նրա կինը մեզնից ոչնչով չեն տարբերվում», «Հասարակ, սովորական մարդիկ եք, դրա համար էլ հրաշք եք դուք», «Մեր սիրելի վարչապետն ու նրա գեղեցկուհի կինը մեզանից մեկն են»…

Գլխի էլ չեն ընկնում, որ ժողվարչապետը ձեռքի հետ էլ ՔՊ-ի իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի PR-ն է անում՝ նոր ավտոբուս, 100 դրամը գցում ես արկղը, «էս ինչ սառը, լավ ավտոբուս ա» ասում ու մտնում։

Այդպիսին է իշխանությունն ատամներով պահելու քաղաքական բեմը՝ այնպես են խաղում, ասես չեն խաղում, իսկ թե ինչ է կատարվում կուլիսներում, սատանան գիտի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Buy Armenian Movement Becomes a Shopping Store and Event Center in Glendale

Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Արևելյան Հայոց Թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական