Ռուս սահմանապահները 2025 թվականի հունվարի 1-ից դուրս կբերվեն հայ-իրանական սահմանի անցակետից. հայտնել է Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել այսօր Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
Ռուս սահմանապահներին կփոխարինեն Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահները։
Միաժամանակ կողմերը պայմանավորվել են, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից հայ սահմանապահները ռուսական սահմանների հետ միասին կպահպանեն նաև Թուրքիայի, ինչպես նաև Իրանի հետ սահմանը։
Ավելի վաղ՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից, ռուս սահմանապահները դադարեցրել էին ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում։