Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հնարավորություն է եղել՝ փրկելու մի քանի հազար զինվորի կյանք, և մենք դա չենք արել, իսկ մենք լսում ենք ու ցույց ենք տալիս, թե ոչինչ չի՞ եղել

21/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հերթական անգամ բարձր ամբիոնից բարձրաձայն ասվում է, որ հնարավորություն է եղել՝ փրկելու մի քանի հազար զինվորի կյանք և մենք դա չենք արել, իսկ մենք լսում ենք ու ցույց ենք տալիս, թե ոչինչ չի՞ եղել. գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Լավրովն ասում է. «Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար՝ ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»։

Բայց այս պահին դեռ 2023 թվականն է, և պատմաբաններն այստեղ առայժմ որևէ անելիք չունեն։ Մենք դեռևս վերացած ժողովուրդ կամ կորսված պետականություն չենք։ Հետևաբար՝ սա լրիվ ուրիշ, կենդանի արձագանք է ենթադրում։

Հայաստանում՝ ոչ մի արձագանք։ Լավրովը պարզ տեքստով ասում է, որ կար հազարավոր զոհերից խուսափելու հնարավորություն, հազարավոր վիրավորներ չունենալու հնարավորություն, տարածքային կորուստներն այսքան ահռելի չէին լինի, և նման անարժանապատիվ ու ստորացված վիճակում չէինք լինի։

Սա լսելով՝ հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը։ Հասարակությունը պետք է արթնանար, պահանջատեր դառնար իր որդիների ու իր հայրենիքի նկատմամբ։

Ընդդիմադիր ձևաչափերը և իրենց լիդեր զգացողները պետք է արձագանքեին անմիջապես և խոսեին հասարակության հետ։ Խոսեին այն բառապաշարով ու անկեղծությամբ, որ ամեն նորմալ մարդու մեջ սարսուռ մտներ։

Հերթական անգամ բարձր ամբիոնից բարձրաձայն ասվում է, որ հնարավորություն է եղել՝ փրկելու մի քանի հազար զինվորի կյանք, և մենք դա չենք արել, իսկ մենք լսում ենք ու ցույց ենք տալիս, թե ոչինչ չի՞ եղել։

Ամեն մեկս մեր աշխատավայրում՝ դասախոս, բժիշկ, գրող, երաժիշտ, գործարար, իրավաբան, բոլորս, պիտի խելագարվեինք այդ մտքից, բայց մեզ վրա կարծես թե դա´ էլ այլևս չի ազդում։

Մենք արդեն բոլորս մտովի հանձնվել ենք պատմաբանների՞ն։ Մենք արդեն պատմությու՞ն ենք։ Մեր կենդանի կյանքն այլևս չունի՞ արժեք։ Հայաստանն արդեն պատմությու՞ն է։ Եթե ոչ, ուրեմն արձագանքեք։

Մեր պետության վերականգնումը սկսվելու է պարզ մարդկային որակների վերականգնումից։ Հանրային կոնսոլիդացիայի և լիդերության հայտ ներկայացնող ձևաչափերն ու անհատները նույնպես պիտի իրենց մեջ կարևորեն այդ որակները։ Վիրավոր երկրին այլ մոտեցում է պետք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հավաքական Արևմուտքն Ուկրաինային ուրանով արկեր է մատակարարում. Պուտին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները Սյունիքում կրակ են բացել երկու ռուս զինվորի վրա. նրանք վիրահատվել են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փորձ է արվում «սեփականացնել» Մայր Աթոռին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող եկեղեցին, այս անգամ՝ ՊՆ֊ի միջոցով

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին ծանուցագրեր են հանձնվում. փաստաբան

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեղծել այլընտրանքային, կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում, որտեղ կծառայեն տիրադավ, ազգուրաց և կարգալույծ հոգևորականներ. Արմեն Այվազյան

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները Սյունիքում կրակ են բացել երկու ռուս զինվորի վրա. նրանք վիրահատվել են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական