Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ փաստաթղթով չի ամրագրվել. բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ. հայտարարություն

01/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանն ու Քրիստինե Վարդանյանը հայտարարություն են տարածել.

«Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե, իբր, Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը։ Նա նույնիսկ հեգնանքով հարցնում է՝ «ի՞նչպես պետք է խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ»։

Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միրզոյանը ստում է։

Նախաստորագրված փաստաթղթի համաձայնեցման՝ գործընթացում հայկական կողմը ներկայացնողների առաջարկներում սահմանազատման և սահմանագծման հիմք էր առաջարկվում ընդունել 1974-1979 թվականների խորհրդային ԳՇ քարտեզները։ Ադրբեջանական կողմն առաջարկում էր ընդհանրական ձևակերպում` առանց հստակ թվականների քարտեզների ամրագրման:

Ինչպես երևում է նախաստորագրված փաստաթղթի հրապարակված տեքստից, Հայաստանը զիջել է նաև այս կետում՝ ընդունելով Ադրբեջանի հերթական պահանջը:

Սա նշանակում է՝ ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ փաստաթղթով չի ամրագրվել։ Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս․

— բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ,

— Հայաստանի ներկայացուցիչները չեն արձանագրել որևէ ձեռքբերում, որը կպաշտպաներ մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Այս հայտարարությունը հերքելու միակ տարբերակը բանակցված բոլոր փաթեթների ամբողջական հրապարակումն է։ Այդ դեպքում կբացահայտվի ներկայիս բանակցային «խմբի» ամբողջական թշվառությունը։

Գործող վարչախմբի նպատակը երբեք հայանպաստ ձևակերպումներ ապահովելը չի եղել։ Նրանց միակ նպատակը Ադրբեջանի պահանջների լեգիտիմացումն է և ժողովրդի աչքին այլընտրանքի բացակայության պատրանք ստեղծելը։

Սա է իշխանության էությունը՝ ստել, մոլորեցնել և հիմնավորել Ադրբեջանի պահանջները»,- ասվում է հայտարարությունում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայրական Մեր պատգամն է ձեզ, որ ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ

Հաջորդ գրառումը

Թորոսյանի նշանակումը դեռևս շարունակում է շոկային որոշում մնալ հենց իշխանության մեծամասնության համար. Ժողովուրդ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Աշխարհում պայքարում են, որ երեխաները սոցցանցեր չմտնեն, իսկ Հայաստանում Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են՝ թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

03/02/2026
Հաջորդ գրառումը

Թորոսյանի նշանակումը դեռևս շարունակում է շոկային որոշում մնալ հենց իշխանության մեծամասնության համար. Ժողովուրդ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական