«Պարզ է դառնում, թե ով է հրաման տվել Իրանից հրթիռներ արձակել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ». հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը։
Նրա խոսքով՝ այս հարձակումները որևէ օգուտ չեն բերում Իրանին։
«Մենք հաճախ ենք քննարկում այս հարցը Ադրբեջանի հետ։ Իրանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հրթիռների արձակումը երբեք չպետք է տեղի ունենար, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան այն երկրներից են, որոնք ամենաշատն են այս պատերազմը անիմաստ համարում։
Սադրանքի հնարավորությունը նույնպես լրջորեն քննարկվում է, քանի որ Իրանը ոչինչ չի շահել այս երկու երկրների վրա հարձակումներից։ Մասուդ Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ այդ հարձակումները Իրանի կողմից չեն իրականացվել։
Ֆուաթ Օկտայը շեշտեց հրթիռների արձակման հրաման տվողներին բացահայտելու կարևորությունը.
«Այո, հայտնի է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, և հնարավոր է, որ իրանցի է սեղմել կոճակը։ Սակայն գլխավորը պարզելն է, թե ով է հրամայել սեղմել այդ կոճակը», – նշել է նա։





