«Ցավալի է, որ Հայաստանի քարոզչական հայտարարությունները լի են ստերով, թե Ադրբեջանը օգտագործում է COP29-ը որպես «ծխածածկույթ»՝ իբր Հայաստանի վրա հարձակում նախապատրաստելու համար, ինչպես նաև կոչ է արվում չմասնակցել Ադրբեջանում COP29-ին. հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեկնաբանության մեջ արդարացվում է Հայաստանի ռազմականացումը և խոսվում Ադրբեջանի սպառնալիքների մասին. նշված է հայտարարության մեջ։
Հաջիզադեն ընդգծել է, որ հայկական կողմի՝ այս խնդիրները անտեսելու տրամաբանությունը վկայում է այն մասին, որ այս երկիրը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և ձգտում է պահպանել այս իրավիճակը՝ որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ հերթական ագրեսիան սկսելու համար. «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ բնույթի քայլերից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳՆ խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որը պատասխան է պաշտոնական Բաքվին։
Կարդացեք նաև՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը Խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ Ալիևին