Հունիսի 16-ին Սոչիում անցկացվեց խառը մենամարտերի АСА 159 հերթական մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով Գրան Պրիի եզրափակիչ մրցամարտն էր։
Հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ACA 159 Գրան Պրիում իր հաղթանակը նվիրել է պատանդի կարգավիճակում գտնվող 120 հազարաարցախցիներին։
«Ես այս հաղթանակը նվիրում եմ այսօր բլոկադայում գտնվող 120 հազար արցախցիներին։ Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք։ Մեր հաղթանակը, մեր Հողը, մեր Արցախը ու Հայաստանը։ Միացեք հայեր», – բարձրաձայնել է հայազգի մարզիկը հաղթանակից հետո։
Էդուարդ Վարդանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գտնվել է Արցախում։