Թուրքական իշխանամերձ լրատվամիջոցում «Հայաստանը այժմ քաշված է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում» վերտառությամբ հոդված է հրապարակվել :
Հղում է արվում իրենց «հավաստի աղբյուրներին» և նշվում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «փոխհատուցման հարցը»։
Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» (Սյունիք) և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը հանձնել Ադրբեջանին։
Աղբյուր՝ superhaber.com