Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծովամարտ՝ ըստ նորատուսցիների

21/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Սեւանի ափին տեղի է ունեցել ծովամարտի բեմադրություն։

Գևորգ Մարզպետունի զորավարի և արաբ ոստիկանների միջև ճակատամարտից հետո Սևանա լիճը նորից մարտադաշտի էր վերածվել։

Մի քանի տասնյակ նավակներով շրջապատել էին «Ավրորա» նավ դարձած պարեկային երկու հնամաշ կատերները և ահաբեկել էին  սիգ ձկան համար կյանքը չխնայող ջրային պարեկներին։

Հաջորդ առավոտյան միտինգ ցրող կարմիր գլխարկավոր ղզլբաշները գրավել էին Նորատուսը և մի քանի տասնյակ ձկնորսի ձերբակալել։

Դե իհարկե,մի քանի ժամ անց հեռուստատեսության տեսախցիկների առջև փաստացի ձկնագողերը սկսեցին խունջիկ-մունջիկ գալ և հավաստիացնել, որ իրենք ձկների ձվադրման պայմանների մասին ձկներից շատ են մտածում։ Բայց դե մենք դրա մասին չենք ուզում գրել, մենք նրանց  հերոսական կերպարը լավ ենք ճանաչում։

Մենք գրելու ենք այն ամենի մասին, ինչը նախորդել էր ծովամարտին։

Փորձենք մի քանի հարցեր ուղղել համապատասխան պաշտոններում հայտնված ոչ համապատասխան անձանց։

Գաղտնիք չէ, որ Սևանա լճի ափամերձ տարածքում անխափան կերպով, ամենօրյա ռեժիմով գործել է ձկան վաճառքի մեծածախ շուկա, որտեղ ամեն օր ձկան ետևից են գալիս տասնյակ ավտոմեքենաներ Երևանի և այլ մարզերի համար ձուկ գնելու։ Ափամերձ այդ հատվածում մեքենաների  կուտակումը անհնար է չնկատել։ Մեծածախ շուկայում ֆինանսական շրջանառության ծավալները որևէ կերպ չեն արձանագրվում, չեն վերահսկվում, չկա ՀԴՄ, չկան պոս- տերմինալներ, չկա սանիտարական վերահսկողություն, չկա տարրական հիգիենա։ Առնվազն մի քանի պետական գերատեսչություններ այդ տարածքը չեն նկատում, պարզապես այդ տարածքը չկա  նրանց կողմից վերահսկվելու իմաստով։

 Որո՞նք են այդ գերատեսչությունները՝ մարզպետարանը՝  կառուցվածքային ստորաբաժանումներով, Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության տարածքային, մարզային ստորաբաժանումը, Առողջապահության նախարարության սանիտարական ծառայությունների տարածքային ստորաբաժանումները, «Սևան ազգային պարկի» ամբողջ կառուցվածքային ստորաբաժանումը։

Ժողովրդական մի խոսք կա՝ ձուկը գլխից է հոտում, բայց դրան զուգահեռ՝ օգտագործվում է «մեծ ձկներին» բռնելու մասին ասույթը։

 Փաստացի  Նորատուս համայնքի մոտ ծավալված ծովամարտը վկայում է, որ Սեւանի ձկան արդյունահանման գործը ինչ-որ մաֆիոզ մետաստազներ ունի, և  միայն դրանով կարելի է բացատրել ահռելի շրջանառության ստվերը, անվերահսկելի որսը, պետական իրավասու կառույցների հավկուրությունը։

Որպես վերջաբան՝ հիշեցնեմ, որ մեղքի ամենամեծ բաժինն ունի ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը, որի ղեկավարը չի համապատասխանում իր պաշտոնին։

 Իսկ ինչո՞ւ է այդ կառույցը նույն օրերին փակում Արարատյան դաշտի բազմաթիվ ձկնաբուծարաններ.  նախարարության ղեկավարին հարցրեք։

Այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում՝  6 ամսով արգելել սիգ ձկան ձկնկիթի արտահանումը։

Մարդիկ պասերով դաշտ են մաքրում։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան, համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Թուրքիայի արտգործնախար

Հաջորդ գրառումը

Մոսկվայում կայացել է «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Մոսկվայում կայացել է «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական