Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է ոչ միայն չվերադարնալ խորհրդարան, այլև գնալ խորհրդարանից որքան հնարավոր է հեռու։ Մասնավորապես, ընդդիմադիր “Հայաստան” դաշինքի պատգամավորներ Արմեն Գևորգյանը և Արմեն Ռոստոմյանը “Քաղաքացիական պայմանագիր” խմբակցության պատգամավորների գլխավորած պատվիրակությունների կազմում գործուղվել են Ստրասբուրգ և Բարսելոնա, իսկ “Պատիվ ունեմ” խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում գործուղվել է Մոսկվա։
Այս եղանակով խորհրդարանական ընդդիմությունը կատարում է ԱԺ պատգամավորական մանդատներ վերցնելու իր խոստումը` Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար պատգամավորական լիազորությունները ողջ ծավալով օգտագործելու հարցում։