Համացանցում լուրեր են տարածվել, որ Ադրբեջանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դաժանաբար սպանվել է Բաքվի բանտում։
Լուրը հայտնել է Վիգենի՝ արտերկրում ապրող ընկերներից մեկը, սակայն այս պահին պաշտոնական հաստատում չկա։
MediaHub-ը կապ է հաստատել ՄԻԵԴ հայ բանտարկյալների փաստաբան Արտակ Զեյնալյանի հետ։ Նա նշել է, որ նման տեղեկատվության չունի։
«Այս պահին ես նման տեղեկություն չունեմ»,- ասել է Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին Բաքվի դատարանը շինծու քրեական գործով Էուլջեկչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Մասնավորապես, Բաքուն նրան մեղադրում է վարձկանության մեջ։ Ըստ մեղադրող կողմի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքչյանն իբր ընդունել է ռազմական գործողություններին որպես «վարձկան» 2500 դոլար պարգեւատրման առաջարկը։