«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, ապա Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության երթուղի է»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ։
Նա խոսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, նաև պատերազմին օտարերկրյա ահաբեկիչների ներգրավման մասին։
Այաթոլլահ Խամենեին Էրդողանին զգուշացրել է, որ Իրանը թույլ չի տա արգելափակել Հայաստանի հետ սահմանը. հաղորդումմ է ԻՌՆԱ-ն։
Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը և Սիրիան պետք է սիրիական հարցը կարգավորեն բանկցությունների ճանապարհով՝ ասել է Այաթոլլահ Խոմենեին։