Տեղի է ունեցել Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, որի ընթացքում Ռուբեն ՎարդանյանԸ որդուն խնդրել է կիսվել իր երեք մտքերով:
1.
Արցախը եղել է, կա և կլինի։
2.
Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին և լույսը:
3.
Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս տալ այնտեղ, որտեղ հույս այլևս չկա. ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը:




