Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պերտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն. Փաշինյան

14/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հարց հնչեց. ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստեցել։ Հայկական զինուժը 44-օրյա պատերազմին  իր ունեցած զենքերի ու մարդկային ուժի միայն  50 տոկոսն է ներգրավել  ռազմական գործողություններին։

«Ինձ զարմացնում է, որ այդ լրջության մարդը Հայաստան է ղեկավար։ Ո՞նց կարելի է էդքան անլուրջ գտնվել։ Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ասե՞լ է, որ մենք զենքի պակաս ենք ունեցել։ Օգնություն ասելով՝ կարող է՞ նկատի ունեք ձրի զենք։

2018-20 թթ-ին ՀՀ-ն ավելի շատ զենք է ձեռք բերել, քան նախորդ 10 տարում։ Սա ապացուցված վիճակագրություն է»,- պատասխանեց Փաշինյանը։

Նա 44-օրյա պատերզմում պարտվելու իր վերլուծությունն է արել։

«Այդ պատերազմում հաղթելու հնարավորություն կար։ Մեր զինանոցում եղած զենքերը օգտագործվել են։ Ես հիմա մի բան եմ ասելու, որ շատ մեծ աղմուկ է առաջացնելու։ Դա իմ գնատահատականն է՝ հիմնված փաստերի վրա։ Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պերտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն։

Կարծում եմ, որ ինքներդ այդ փաստերը կտեսնեք, առաջիկայում դրանք այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս հայտարարւությունը տարօրինակ չի թվա»,- հայտարարեց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ ԶՈՒ-ի 50-ից ավելի սպաներ մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։

Կալանքի տակ կան բարձրաստիճան զինվորականներ՝ այլ հոդվածներով։ Հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ են կալանավորվել։ Շուշիի գործով մեղադրյալ կա։

«Շուշիի գործով երբ դատարանը որոշեց կալանավորել, ամենատարբեր մարդիկ՝  Հայաստաբնից, ԼՂ-ից դատաիրավական համակարգին միջնորդություններ են ներկայացրել, որ այսինչ մարդուն ներողամիտ վերաբերվեք։

Ժողովուրդ ջան, բա դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի՝ ինչու է ընկել Շուշին, հիմա էլ ուզում եք, որ այդ գործերը փակվե՞ն, որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնեց։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այս ամեն ինչի խորքային նպատակը դա է եղել։

Դա պետության ու պետականության, Հայաստանի անկախության դեմ է եղել»,- ասաց Փաշինյանը։

Նա շարունակեց պետական դավաճանությունների մասին տեղեկությունների թեման.

«2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ՝ մայիսի 11-ին,  ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց, մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը հարձակվեց Սոթք-Խոզնավար ուղղությամբ։ Այսօր այդ գործով կալանավորված բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ ունենք։ Կալանավորվել է, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր պարտականությունը չի կատարել։ Ինչո՞ւ չի կատարել։ Ես ինձ համար ունեմ բացատրություն՝ ինչու չի կատարել, բայց ապացույց չունեմ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գնան Բաքու, հետ կգա՞ն, թե չէ. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը հերքեց, որ լրագրողները և այլախոհները գաղտնալսվում են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը հերքեց, որ լրագրողները և այլախոհները գաղտնալսվում են

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական