Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կապ ունի Սբխեչը (Խաչվերացը) Մյուռոնօրհնեքի հետ

16/09/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միանգամից ասեմ՝ կապը զուտ օրացուցային է կամ՝ համընկնում։

Մյուռնօրհնեքն այս տարի հոկտեմբերի 1-ին է, վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Խաչվերացի տոնին, կատարվելու է նաեւ մյուռոնօրհնության նախատոնական կարեւոր ծիսակատարություններից մեկը՝ ծաղիկների օրհնության կարգը։

Մյուռոնի օրհնությունից 50 օր առաջ մեկնարկում են դրա նախապատրաստական աշխատանքները, որոնք ներառում են  նաեւ ծաղիկների ու բույսերի օրհնության կարգը, որ սովորաբար կատարվում է բուն արարողությունից 2 շաբաթ առաջ։

 Հաշվի առնելով, որ այս տարի այդ ժամանակացույցը համընկնում է Խաչվերացի տոնի հետ, եկեղեցին որոշել է  կարեւոր իրադարձությունն ու  Սբխեչը մեկտեղել։

Արդեն քանի տասնամյակ Հայ առաքելական եկեղեցին մյուռոնի օրհնությունը կատարում է Վարագա սուրբ Խաչի տոնին։ Այն շարժական տոն է, հիմնական նշվում է սեպտեմբերի 28-ի մոտակա օրը՝ սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը։

Եկեղեցու միաբաններն ասում են՝ պատահական չէ, որ մյուռոնօրհնեքն ու Վարագա սուրբ Խաչի տոնը նույն օրն են նշվում։

 Վարագա Խաչի տոնը խիստ հայկական է, միայն հայ առաքելական եկեղեցուն է բնորոշ նաեւ անուշաբույր սուրբ յուղը՝ մյուռոնը, եւ ընդգծելու համար երկու իրադարձությունների հայկականությունը Հայոց եկեղեցին սրբալույս մյուռոնն օրհնում է Վարագա Խաչի տոնի օրը։

 Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում ծաղիկների օրհնության կարգը, որն ըստ այս տարվա մյուռոնօրհնության ժամանակացույցի՝ վաղը՝ սեպտեմբերի 17-ին է տեղի ունենալու։

Նախ ասենք, որ մյուռոնի բաղադրության կարեւոր ու առաջնային հեղուկը ձիթայուղն է, բույսը՝ բալասանը։ Բայց այս երկուսից բացի, աշխարհի տարբեր ծագերից Հայաստան են բերվում 72 անուն բույս ու ծաղիկ, որոնք հատ առ հատ մշակվելուց, հատուկ յուղերի կամ հեղուկների մեջ ըստ անհրաժեշտության փափկեցվելուց եւ մանրացվելուց հետո աստիճանաբար եփվելու են մյուռոնի՝ ավելի քան մեկ դարեկան կաթսայի մեջ (կաթսայի պատմությունն էլ առանձին կներկայացնենք)։

 Բույսերը միանգամից ու միաժամանակ չեն եփվում։ Դա հատուկ ընթացակարգ է՝ մի մասը 1-2-րդ, մեկ այլ մասը՝ 3-4-րդ կամ 5-րդ օրն է եփվեում, եւ այդ ամբողջ գործընթացն ուղեկցվում է շարականներով ու աղոթքներով։

 Շարունակելի…

 Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոտերոն մահացել է

Հաջորդ գրառումը

ՊՆ-ում ձերբակալություններ են եղել. տեսանյութ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Հաջորդ գրառումը

ՊՆ-ում ձերբակալություններ են եղել. տեսանյութ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական