Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է տեղի ունեցել 8 ամսական երեխային մոր հետ կալանավայր տեղափոխելուց առաջ

13/07/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրությունը փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկարահանած տեսանյութի միջոցով իմացավ, որ դատավոր Արշակ Մաթևոսյանը 3 անչափահաս երեխաների մորը՝ Լիանա Հարությունյաին, 3 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հուլիսի 11-ին Զարուհի Փոստանջյանն առաջին անգամ որպես պաշտպան  ներկա է եղել դատական նսիտին ու դատավոր Արշակ Մաթևոսյանի վարքագծի դրսևորումներից, պահվածքից զարմանալու, վրդովվելու բազմաթիվ առիթներ ունեցել։ Նա 3 անգամ բացարկ է հայտնել դատավորին, որը, ըստ իր  պատմածի՝ դատական նիստի ամբողջ ընթացքում քթի ու բերանի շրջանում տարօրինակ շարժումներ է արել, քթից ու բերանից ինչ-որ հոսք է եղել։ Նրա պահելաձևը, ըստ փաստաբանի, զարմանք է հարուցել դահլիճի մյուս ներկաների շրջանում ևս։

Փոստանջյանը պատմել է, որ դատարան է  մտել անօրինական միգրացիայի կազմակերպման գործը, որի հետ Լիանա Հարությունյանի առնչությունը հետևյալն է՝ նա 8-9 անգամ ոստիկանությունում բանավոր թարգմանություն է արել հնդկերեն և անգլերեն։Լիանան դատարան է կանչվել որպես վկա, այնուհետև վկայից վերածվել է մեղադրյալի։ Լիանան մեղադրվել է անօրինական միգրացիայի կազմակերպմանն օժանդակելու մեջ։

Նա ունեցել է հանրային պաշտպան, որը 2 անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Քանի որ պաշտպան չի ունեցել, Լիանան ընդամենը մեկ անգամ բացակայել է դատական նիստից։ Սա է եղել նրան կալավորելու պատճառը։ Իսկ արդեն դատական վերջին նիստին, որից հետո Լիանային տարել են «Աբովյան» քկհ, ներկա է եղել նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբան Զորուհի Փոստանջյանը։

Նա պնդում է, որ դատավորը, Լիանային 3 ամսով կալանավորելու որոշում կայացնելով, նրան բառացիորեն պատժել է, որովհետև Լիանան նախկինում փորձել է իր իրավունքները պաշտպանել՝ ասելով՝ ես մեղավոր չեմ, դուք ինձ վկայից դարձրել եք մեղադրյալ, ես ձեր կեղտերը ջրի երես եմ հանելու։

Դատավորը  3 ամսվա կալանքի որոշում է կայացրել՝ քաջ գիտակցելով, որ շուտով ուսումնական նոր տարի է սկսվելու, իսկ Լիանայի մյուս 2 երեխաները դպրոցական են։ Կալանավայրում գտնվելով՝ նրանց մայրը հոգեպես տանջվելու է, որովհետև չի կարողանալու իր երեխաներին դպրոց ճանապարհել։ Իսկ մյուս՝ 8 ամսական երեխայի պատմությունն էլ ավելի սահմռկեցնող է։ Երեխան պետք է մոր հետ ապրի բանտում։

Սա ցանկացած մոր համար  պատիժ է, հոբենական կտտանք, բռնաճնշում, նվաստացուցիչ վիճակ։

Դատավորը սկզբում տնային կալանքի որոշում է կայացրել՝ քաջ իմանալով, որ Լիան ընտանիքի հետ վարձակալած բնակարանում է ապրում։ Տանտերը հրաժարվել է իր տունը տրամադրել տնային կալանքի համար։ դատավորը կարող էր տնային կալանքի որոշումը կայացնել՝ նշելով, որ Լիանան կարող է այն անց կացնել իր հայրական տանը՝ գյուղում, բայց այդպես չի արել։ Փոստանջյանը պատմել է, որ Լիանան խնդրել է դատավորին, որ թույլ տա տնային կալանքն անց կացնել հայրական տանը, բայց՝ ապարդյուն։ Դատավորը որոշում է  կայացրել, որ 3 անչափահասների մայրը պետք է տեղափոխվի բանտ։ Իսկ քանի որ 8 ամսական երեխան մոր խնամքի կարիք ունի, նա էլ պետք է 3 ամիս ապրի բանտում։ Իսկ մյուս 2 երեխաները տեղափոխվել են Լիանայի վատառողջ մայրիկի տուն։

Հատկանշական է, որ այս ամբողջ պատմությանը դատաիրավական համակարգի ոչ մի պատասխանատու դեռևս չի անդրադարձել։ Հիշեցնենք, որ այդ  համակարգը մեր երկրում ղեկավարում են կանայք, որոնք պետք է որ ի զորու լինեին մտնել Լիանայի դրության մեջ։ Ի վերջո, Լիանան տեռորիստ չէ, մարդասպան չէ, որ նրա՝ ազատության մեջ մնալը հանրության համար վտանգ ներկայացներ։ Միայն ՄԻՊ Անահիտ Մանասյանն է անդրադարձել այս դեպքին՝ այն էլ միայն այն պատճառով, որ Զարուհի Փոստանջյանը բանտ տեղափոխվելուց առաջ 8 ամսական Ջուլյային տեսանկարահանել էր՝ ցույց տալու, թե Լիանայի երեխան որքան փոքր է, անօգնական ու ստիպված է 3 ամիս անց կացնել քրեակատարողական հիմնարկում։

Մանասյանն իր հայտարարության մեջ նշել էր, թե երեխային նկարահանելը նրա «լավագույն շահից» չի բխում։ Այսինքն՝ 8 ամսական երեխային նկարել-ցույց տալը նրա «լավագույն շահից» չի բխում, իսկ նրան 3 ամիս բանտում պահելը նրա «լավագույն շահից» է բխում։ Նա նաև հայտարարել է, որ աշխարհում շատ մայրեր կան, որ փոքր երեխա ունեն ու կալանավորված են։ Այսքանը…

Նշենք, որ այս գործով մյուս մեղադրյալներն ազատության մեջ են, միայն Լիանան է բանտարկված։

Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվել է, թե ինչ կենսագրություն ունի դատավոր Արշակ Մաթևոսյանը։ Նա պատմեց, որ չկան տվյալներ՝ նա ամուսնացա՞ծ է, թե ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ, առողջական ի՞նչ վիճակում է։

Սա է մեր երկրի դատական համակարգը։ Ու եթե չլիներ Զարուհի Փոստանջյանի տեսանյութը, ոչ ոք չէր էլ իմանա, թե դատական ինչ գործ է քննվել, չէինք իմանա, որ 3 անչափահասների մորը վկայից դարձրել են մեղադրյալ ու պատժել՝ որպես «քավության նոխազ»։

Մայրն ու փոքրիկը 2-րդ գիշերն են անց կացրել բանտում։ Զարուհի Փոստանջյանն ամեն առավոտ այցելում է նրանց։ Պատմեց, որ երեխան նոր միջավայրին ու պայմաններին դժվարությամբ է հարմարվում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հուլիսի 13-ին, Գլենդելում կանցկացվի հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու

Հաջորդ գրառումը

Արցախցիներին արգելել են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025
Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախցիներին արգելել են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է: Մենք բոլորս...

ԿարդալDetails

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական