Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ եղավ առողջապահական համակարգի 5-ամյա ծրագրի հետ. ապահովագրական համակարգը 2025-ին չի ներդրվի

01/11/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առողջապահության ամբողջ բյուջեն 162 միլիարդ դրամ է։ Առողջության առաջնային պահպանման համար 2025 թվականին նույնքան գումար է հատկացվելու՝ 31 միլիրադ, 629 միլիոն  դրամ, ինչպես 2024 թվականին։

«Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց՝ եթե մենք ուզում ենք հիվանդությունների կանխարգելումը կարևորել, ոչ թե հետևանքները վերացնել՝ ավելի շատ ծախսեր անելով՝ ինչո՞ւ է առողջության առաջնային պահպանման համար նախատեսված բյուջեն նույնը մնացել, ոչ թե ավելացել։

«Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի բյուջեն նույնպես նույնն է մնացել՝ 5 միլիարդ 311 միլիոն դրամ։ Օժանդակ տեխնոլոգիաներով երեխաներ ունենալու ծրագրի բյուջեն էլ է նույնը մնացել։ Ես ձեզ հարցում էի ուղարկել՝ ուսումնասիրություն արվո՞ւմ է, թե որոնք են մեր երկրում անպտղության պատճառները, ի՞նչ է արվում այդ պատճառները վերացնելու ուղղությամբ։ Պատասխան եմ ստացել՝ այդպիսի հետազոտություններ չեն կատարվում։ Ժամանակը չէ՞, որ այդպիսի հետազոտություններ կատարելու վրա գումար ծախսվի և անպտղության պատճառները հայտնաբերվեն ու դրանք վերացվեն, ոչ թե օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու վրա այդքան մեծ գումարներ ծախսվեն»,- 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Անահիտ Ավանեսյանին հարցեր ուղղեց Արմենուհի Կյուրեղյանը։

2024 և 2025 թվականների բյուջեները նույնն են նաև թմրաբանական ծառայությունների ոլորտում։ Ամեն օր ահազանգվում է, որ մեր երկրում թմրանյութեր օգտագործողների թիվն ավելանում է։ Այդ համատեքստում 2025 թվականի բյուջեն ինչպե՞ս է նույնը մնացել։

Սոցիալապես անապահով խմբերի բուժօգնությունը 2025 թվականին նվազելու է։

«Մեր երկրում սոցիալապես անապահով ընտանիքների թիվը կամ բուժօգնության կարիք ունեցողների թի՞վն է նվազել։ Արցախահայությունը 2025 թվականին շարունակելո՞ւ է բժշկական օգնություն ստանալ, ծրագրերը պահպանվելո՞ւ են։ Բժշկական ապահովագրության համակարգը,  որը պետք է ներդրվեր արդեն 2024 թվականից, պարզվում է, չի լինելու։ Սա ձեր հնգամյա ծրագիրն է, ձեր խոստումներ են։  2023 թվականին նախագիծը պատրաստ էր, 2024 թվականից որոշակի խմբեր պետք է ապահովագրական փաթեթ ունենային, 2025 թվականից պետք է ներգրավվեին բոլոր թոշակառուները։ Եվ հնգամյա ծրագրի ավարտը պետք է լիներ 2025 թվականը, այնինչ 2025 թվականին այս ծրագրին չեք էլ անդրադառնում»,- Առողջապահության նախարարի առաջ խոստացած ու չիրականացրած ծրագրրեը դրեց Արմենուհի Կյուրեղյանը։

Այո՛, ձեր նշած բյուջեները պետք է ավելանային, բայց  ընդհանուր բյուջեի չավելանալու պայմաններում դա հնարավոր չէր անել. պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։

Բռնի տեղահանված մեր հայրենակիցները շարունակելու են պետպատվերի շրջանակում ստանալ բուժօգնություն. հավելեց նախարարը։

«Մենք հնարավորինս շատ ջանք ենք թափում մանրակրկիտ ուսումնասիրելու բժշկական ապահովագրության ոլորտը, վերանայելու որակական չափորոշիչները, վերանայվում են լիցենզավորման պայմանները»,-բժշկական ապահովագրության թեմայով հարցերին այսպես պատասխանեց նախարար Ավանեսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրով. Ռուսաստանի և Իրանի միջև պաշտպանական համագործակցության համաձայնագիրն առաջիկայում կստորագրվի

Հաջորդ գրառումը

Քաղաքային իշխանությունները գնացին տրանսպորտային «բարեփոխումների»՝ բացառապես ունենալով մեկ նպատակ՝ ապահովվել Telcell հավելվածի ներբեռնումը. Իզաբելլա Աբգարյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Նորություններ

Ձերբակալվել է Արտուր Օսիպյանը. Ռոման Երիցյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ, դու պատասխան ես տալու ամեն ինչի համար. Արմեն Աշոտյան

18/05/2026
Նորություններ

Եթե Կալուգայի Սամվելն էդքան պլոճիկ ունի, առաջարկում եմ ինձ դատի տա. Ալեն Սիմոնյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Քաղաքային իշխանությունները գնացին տրանսպորտային «բարեփոխումների»՝ բացառապես ունենալով մեկ նպատակ՝ ապահովվել Telcell հավելվածի ներբեռնումը. Իզաբելլա Աբգարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական