Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. The Washington Times-ը հրապարակել է Թաթոյանի հոդվածը

09/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում հրապարակվել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հոդվածը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային։

Ներկայացնում ենք հոդվածի ամենակարևոր թեզերը․

✅Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից ավելի քան 200 քառ․ կմ տարածք։

✅Օկուպացիայի հետևանքով սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, զրկված է ապրուստ վաստակելու միջոցներից։ Երեխաները դպրոց են հաճախում ադրբեջանական զինված ուժերի թիրախի տակ։ Տները, ճանապարհները և Հայաստանի ռազմավարական անվտանգության ենթակառուցվածքները նույնպես գտնվում են թիրախի ներքո։

✅Բազմաթիվ բանակցություններից հետո Հայաստանի տարածքի որևէ սանտիմետր չի վերադարձվել, օկուպացիոն որևէ ստորաբաժանում դուրս չի բերվել։ Զինված ուժով ստեղծված ռազմական իրողությունը պահպանվել է, մինչդեռ դիվանագիտությունը շարունակվում է այնպես, կարծես այդ փաստը երկրորդական է։

✅Սա ուղերձ է թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, թե՛ վատ դերակատարներին ամենուր, որ հարկադրանքով ձեռք բերված տարածքային նվաճումները կարելի է պահել անժամկետ, պայմանով, որ բանակցությունները շարունակվեն։ Ժամանակի ընթացքում ոչ սովորականը կդառնա սովորական, իսկ սովորականն՝ ընդունելի։

✅ԱՄՆ-ում օգոստոսի 8-ի հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ «հիվանդ» բնորոշեց «հայ հասարակությանը»։ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել պետական հովանավորությամբ նարատիվ, ըստ որի՝ ամբողջ Հայաստանը «հին ադրբեջանական հող» է։

✅Այսպիսի բառապաշարն անհամատեղելի է հաշտության հետ։ Սա ոչ թե համակեցության, այլ հիերարխիայի, ոչ թե փոխզիջման, այլ ճնշման և ռասիզմի լեզու է։ Երբ այն զուգակցվում է Հայաստանի սահմաններից ներս շարունակվող ռազմական ներկայության հետ, առաջանում է հարց, որից դիվանագիտությունը չի կարող խուսափել, սա կասկածի տակ է դնում խաղաղությունը։

✅Դիվանագիտական վերջին ջանքերը, այդ թվում՝ օգոստոսին արձանագրված Թրամփի ուղուն վերաբերող համաձայնությունները հետաձգել, գուցե նույնիսկ տապալել են Սյունիքը զավթելու Բաքվի ծրագրերը։ Բայց այդ մեխանիզմը կհաջողի, եթե օկուպացիան դիտարկվի խոչընդոտ։

Տրանսպորտային միջանցքների, տարածաշրջանային ինտեգրման կամ վստահության ամրապնդման մասին համաձայնությունները չեն կարող գոյություն ունենալ, եթե զուգահեռ շարունակվում է տարածքի բռնազավթումը։

✅Միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս ուժի կիրառմամբ տարածք զավթելն անօրինական է։ Սահմանանշման շուրջ բանակցությունները չեն կարող հետադարձ ուժով օրինականացնել այդ գործողությունները կամ չեն կարող փոխարինել զորքերի դուրսբերմանը։

✅Խաղաղ գործընթացը, որը հանդուրժում է օկուպացիան և միաժամանակ քննարկում նորմալացումը, հայկական կողմին պարտադրում է բանակցել ճնշման ներքո, իսկ ադրբեջանական կողմին՝ սպասել պատասխանատվությունից խույս տալու հույսով։

✅Ամերիկացի և եվրոպացի միջնորդները պետք է բացահայտ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ։

✅Մինչև զորքերի դուրսբերումը չսկսվի, բանակցությունները չպետք է լինեն ինքնանպատակ։ Գործընթացը պետք է կապվի պարտավորությունների կատարման հետ, այլապես այն կդառնա պաշտպանիչ վահան, որի հետևում ստատուս քվոն միայն ամրապնդվում է։

✅Սա չի բացառում խաղաղությունը: Հակառակը՝ դա միակ ճանապարհն է, որ տանում է դեպի հարատև խաղաղություն: Հարկադրանքի վրա կառուցված և լուծում չստացած կարգավորումը կայունություն չէ․ դա պարզապես հետաձգում է։ Վաղ թե ուշ խախտված հավասարակշռությունը նորից գլուխ է բարձրացնում։

✅Հարատև խաղաղությունը կհաստատվի միայն այն դեպքում, երբ բանակցությունները հիմնվեն պարզ սկզբունքի վրա․ սահմանները չեն կարող փոխվել ուժով, և օկուպացիան չի կարող նվեր տրվել ժամանակի ընթացքում։

✅ԱՄՆ-ն ունի կարևոր լծակներ այս գործընթացում, սակայն չօգտագործվող լծակները արագորեն քայքայվում են։ ԱՄՆ-ի հեղինակությունը կամրապնդվի միայն այն դեպքում, երբ սկզբունքները հետևողականորեն կիրառվեն։

«Օրեր», Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կալանավորը բանտի հեռախոսով ամիսներ շարունակ ահաբեկել է իրավապահներին

Հաջորդ գրառումը

Լինդա Էուլջեքջյանն ամուսնուց ձեռագիր նամակ է ստացել. Վիգենը հույսով է, որ կկարողանա մասնակցել որդու հարսանիքին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Սիվիլնեթ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի. Ռոբերտ Քոչարյան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Լինդա Էուլջեքջյանն ամուսնուց ձեռագիր նամակ է ստացել. Վիգենը հույսով է, որ կկարողանա մասնակցել որդու հարսանիքին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական