Մոտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ երթուղիները Թուրքիա կհասցվեն Զանգեզուրի միջանցքով. լրագրողներին հայտնել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանից էլեկտրաէներգիան ներկայումս Թուրքիա է մատակարարվում Վրաստանի տարածքով։ Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները Եվրոպա կմատակարարվեն նաև Ադրբեջանի միջոցով
«Կենտրոնական Ասիայից և լոգիստիկ ուղիներից այլ էներգետիկ ռեսուրսներ կմատակարարվեն Թուրքիա Ադրբեջանի տարածքով, իսկ Թուրքիայից՝ Եվրոպա», – նշել է նախարարը։
Ալփարսլան Բայրաքթարը շեշտել է, որ Ադրբեջանից Թուրքիա նավթի, գազի և էլեկտրաէներգիայի արտահանման հետ կապված բոլոր նախագծերն իրականացվում են։
Ինչպես տեսնում ենք, Թուրքիան ու Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններ են անում այնքան վստահ՝ ասես Հայաստանի իշխանությունները նրանց վաղուց են խոստումը տվել։ Իսկ Հայաստանի ժողովուրդը դրա մասին իմանում է մեր հարևաններից։