Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոնը» Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի՝ հոկտեմբերի 8-ից ի 12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ուսումնասիրություն է արել, ըստ որի՝

Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ հոկտեմբերի 8-12-ը փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-4.7 անգամ.

☑️Կենտրոն վարչական շրջանում` հոկտեմբերի 8-12-ը՝ 1.1-2.4 անգամ:

☑️Արաբկիր վարչական շրջանում` հոկտեմբերի 8-ին, 9-ին, 12-ին՝ 1.1-2.9 անգամ:

☑️Նոր Նորք վարչական շրջանում՝ հոկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին՝ 1.9-4.7 անգամ:

☑️Շենգավիթ վարչական շրջանում՝ հոկտեմբերի 9-ին՝ 3.4 անգամ:

Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում (Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր) դիտվել է փոշու օրական կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1․4-4․7 անգամ:

❗️Ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են Նոր Նորք (0.70 մգ/մ3) և Շենգավիթ (0.504 մգ/մ3) վարչական շրջաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (0.15մգ/մ3) համապատասխանաբար 4.7 և 3.4 անգամ: Ընդ որում, Շենգավիթում փոշու կոնցենտրացիան մոտ 11 անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից (0.045 մգ/մ³)։

Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում:

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հոկտեմբերի 8-12-ը ընկած ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Կենտրոն վարչական շրջանում (Խանջյան 51) հոկտեմբերի 9-ին ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան բարձր է եղել նախորդ օրվա ցուցանիշից 1.7 անգամ: Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում:

2025թ. հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Միևնույն ժամանակ, Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 9-ին գրանցվել է ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիայի աճ՝ մինչև 0.043 մգ/մ³, ինչը մոտ երկու անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից (0.022 մգ/մ³)։ Հաջորդ օրերին ծծմբի երկօքսիդի քանակությունը նվազել է։

Գետնամերձ օզոնի քանակությունը 2025թ-ի հոկտեմբերի 8-12-ը Երևան քաղաքի մթնոլորտային օդում չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:

ℹՆուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն հոկտեմբերի 5-12-ը ընկած ժամանակահատվածում դիտվել են ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1.7-3.2 անգամ:

Ծծմբի երկօքսիդով գերազանցումներ դիտվել են նաև Քանաքեռ-Զեյթուն (1.1 անգամ), Նոր Նորք (1.4 անգամ), Էրեբունի (1.2-2.1 անգամ), Շենգավիթ (1.1-1.6 անգամ), Կենտրոն (1.4 անգամ), Աջափնյակ (1.4 անգամ) վարչական շրջաններում:

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Կարապետյանի մեղադրանքը ծանրացրել են. ՔԿ-ի պարզաբանումը

Հաջորդ գրառումը

Փաշինյանն արդեն Եգիպտոսում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է մեկից ավելի երաշխավորներ ունենա. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն արդեն Եգիպտոսում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական