Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս իրեն նման լեզու՝ Եկեղեցու հասցեին, ապա նա արժեզրկում է ոչ միայն ինքն իրեն, այլև իր պաշտոնն ու ամբողջ պետական ինստիտուտը

31/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որպես հոգևորական և ՀՀ քաղաքացի՝ մեծ վշտով և խորը մտահոգությամբ եմ արձագանքում երկրի ղեկավարի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականության հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերին, որոնք բացահայտորեն ոտնահարում են նաև մեր Եկեղեցու զավակների կրոնական զգացումները։

Վերջին երկու օրերի ընթացքում ՀՀ վարչապետը, որը ներկայացնում է մեր պետությունն ու ժողովրդին, իր հրապարակային խոսքերում անվանել է մեր եկեղեցիները «չուլան», իսկ հոգևորականներին վիրավորել է` անպարկեշտ, լկտի և նվաստացուցիչ արտահայտություններով։ Նման վարքագիծը, որն առնվազն անհարիր է պետության առաջին դեմքին, ոչ միայն հարցեր է առաջացնում նրա սթափության ու պատասխանատվության վերաբերյալ, այլև խորը սպառնալիք է ազգային ինքնության, հանրային բարոյականության և պետականության հիմքերի համար։

Երբ հոգևորականը ենթադրյալ մեղադրանքի է արժանանում ոչ թե իրավական ընթացակարգով, այլ հրապարակային նվաստացմամբ ու անձնական վիրավորանքով, ապա դա այլևս քննադատություն չէ, այլ դիտավորյալ պառակտման փորձ։ Իսկ երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս իրեն նման լեզու՝ Եկեղեցու հասցեին, ապա նա արժեզրկում է ոչ միայն ինքն իրեն, այլև իր պաշտոնն ու ամբողջ պետական ինստիտուտը։

Ես՝ որպես այս երկրի արժանապատիվ քաղաքացի և Հայոց Եկեղեցու զավակ, պահանջում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի խոսքը համահունչ լինի իր զբաղեցրած պաշտոնին։

Հասարակության բարոյական միասնությունը, իսկ առավել ևս՝ պետության կայունությունը, չի կարող կառուցվել մերկապարանոց մեղադրանքների և վիրավորանքի հենքի վրա։

Երբ հոգևորականը մեղանչում է, գործում են եկեղեցական կանոնները։ Իսկ երբ երկրի ղեկավարը կորցնում է խոսքի ձևը, արժանապատվությունը և պետական լեզվի մշակույթը, մի՞թե չպիտի գործի պետական կարգն ու հասարակության արժանապատիվ վերաբերմունքը։

Ոչ ոք վեր չէ բարոյական արժեքներից։ Եվ առավել ևս՝ պետության ղեկավարը։

Ես աղոթում եմ մեր երկրի առաջնորդների համար, որ խոհեմություն ունենան տարբերակելու բարոյական պատասխանատվությունը քաղաքական շահարկումից։ Բայց եթե չեն կարողանում պահել անգամ նվազագույն բարոյական շեմը, ապա թող լուռ հեռանան՝ չավերելով այն, ինչը կառուցվել է հազարամյակների ընթացքում։

Մովսես քահանա Սահակյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկո՛լ, այդպես էլ մնացիր ժողովրդի էմոցիան գողացող եւ սադրանքներով փող գռփող քո նախկին մասնագիտության անզուգական ներկայացուցիչը

Հաջորդ գրառումը

Արցախը թուրքին նվիրածը, բազում եկեղեցիների և վանքերի պղծման մեղավորը Սրբազանին և այլոց անվանել է «սրբապիղծ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախը թուրքին նվիրածը, բազում եկեղեցիների և վանքերի պղծման մեղավորը Սրբազանին և այլոց անվանել է «սրբապիղծ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական