Գերության մեջ սպանվել է հայ զինվոր Շավարշ Մարգարյանը։ Այդ մասին հայտնում է ֆեյսուքյան օգտատեր Արմինե Դովլաթբեկյանը։
«Երկրորդ գերին, որին սպանել են․
Խաղաղության ենք գնալու սրանց հետ այո՞։
Թշնամին գերի է վերցնում, հետո տեսանյութ տեղադրում,երկու օր անց փոխանցում….
Նկարում Շավարշ Մարգարյանն է, պատերազմը սկսելու հաջորդ օրը ադրբեջանական մամուլը տարածել էր տեսանյութ, որտեղ վիրավորում ստացած Շավարշը անգիտակից վիճակում էր։ Գերի են վերցնում ու …
…ամենավատը…հայկական կողմին փոխանցած հերոս տղերքի մարմինների հետ փոխանցել են նաև Շավարշի մարմինը ։
Սիրուն ժպիտդ վկա` պատասխան են տալու։
Չեն մարսելու։
Լույս դարձավ լույսի նման տղան։
Խաղաղություն գտեք Աստծո մոտ Տղերք»,- նշված է գրառման մեջ։