Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո. գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթղթի 17 կետերի համաձայնեցման մասին ադրբեջանական կողմի հայտարարություններից հետո թշնամի երկրից նոր պահանջների ու սպառնալիքների հայտարարություններ են տարածվում։ Իսկ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ իշխանությանն նկատմամբ վստահությունը զրոյական մակարդակում է։