Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը. Թագուհի Թովմասյանի նամակների պատասխանը՝ ԵԽ-ից

02/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպայի խորհուրդն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ նամակներին. հայտնում է Թագուհի Թովմասյանը։

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ եմ հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։

Մարդու իրավունքների առաջատար այս կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին մասնավորապես ահազանգել եմ Ադրբեջանի խորհրդարանի` մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջի կողմից արված հայտարարության մասին՝ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու վերաբերյալ։

Բերձորի միջանցքի արգելափակումից ի վեր գրություններիս առանցքում են եղել Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքով 120 000 արցախահայության մոտ առաջ եկած կենսական կարիքների բավարարման անհրաժեշտությանը, ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազի և էլեկտրաէներգիայի անջատումներին և առհասարակ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը վերաբերող հարցերը։

Հատուկ անդրադարձ եմ կատարել նաև Ադրբեջանի կողմից 19 հայ երեխաներին էմոցիոնալ և հոգեբանական բռնության ենթարկելու անթույլատրելի միջադեպին, որը պետք է դառնա հետաքննության առարկա իրավասու միջազգային օղակների կողմից։

Այս գրությունների կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն պրն․ Միրոսլավ Պապայից ստացել եմ պատասխան նամակներ, որոնց համաձայն՝

ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին։

Հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի (Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը։

ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը»,- գրել է ԱԺ պատգամավորը՝ շնորհակալություն հայտնելով ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակին՝ իր հրատապ գրություններին արձագանքելու համար։

Թագուհի Թովմասյանը ևս մեկ անգամ ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելուն միտված գործուն քայլերի անհրաժեշտությունը:

«Դատապարտումները քիչ են, անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»,- ընդգծել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը ռազմարդյունաբերական համալիրի վրա հարձակվելու մեջ մեղադրում է Իսրայելին. բողոք՝ ՄԱԿ-ին

Հաջորդ գրառումը

ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ. Քեթի Փորթեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ. Քեթի Փորթեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական