«Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու` Ռուսաստանի առաջարկը դեռ ուժի մեջ է, այն սեղանին է։ Եթե Հայաստանը դեռեւս շահագրգռված է, առաքելությունը կարող է Հայաստանում բառացիորեն տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում», – «Ռոսիա 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։




