Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գործադիր իշխանությունը որեւէ կապ չունի ընդդիմադիր քաղաքական գործիչների կալանավորման եւ կալանքից ազատման հետ. պնդումը Արդարադատության նախարարինն է

28/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այդ հարցը տվեք դատական իշխանությանը,փաստաբաններին, դատախազներին,- հուշում է  Կարեն Անդրեասյանը գործադրի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ,- ողջունելի է, որ կալանքը, որպես խափանման միջոց, փոխարինվում է գրավով: Որպես քրեակատարողական հիմնարկի պատասախանատու՝ ուրախ ենք, որ բեռնաթափվում է  հիմնարկը»:

Իսկ կարո՞ղ է  Անդրեասյանը հայտնի դեպքերն ու արտահայտությունները համադրել ու նորից ասել, որ գործադիրը չի խառնվում դատական իշխանության գործերին: Բավական է հիշել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ խորհրդի նախագահի՝ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակտար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունը, որտեղ ակնհայտ էր  Վարդազարյանին պաշտոնանկ անելու հստակ հանձնարարականը,  Փաշինյանի այն հայտարարությունը, թե այս երկրում կա՞ մի դատավոր, որ իր ասածը չկատարի:  Պարզվում է  Անդրեասյանը դեպքերի սեփական մեկնությունն ունի:

 «Վարչապետի այդ հայտնի խոսքը վերաբերում էր նրան, որ եթե գործադիրը նման ցանկություն ունենար,  գործիքակազմը ժառանգել էր շատ վաղուց: Հենց այս տարիները ցույց են տվել, որ մեր իշխանությունը, մեր կառավարությունը չի միջամտում գործերին, որովհետեւ լինում են դժգոհութուններ, թե ինչու՞  կառավարությունը չի ապահովում այս կամ այն գործչի ընդմիշտ ազատազրկումը»:

    Իսկ մարդկանց քաղաքական հայացքների համար դատապարտելը մտնու՞մ է դատական համակարգի բարեփոխումների օրակարգի մեջ: Այստեղ էլ շատ վստահ պատասխան:

«Այն, որ դուք այդ հարցը տալիս եք, ամենեւին չի նշանակում, որ դա այդպես է, դա բացարձակ շահարկում է: Լրագրողը, ենթադրում եմ, լսել է այդ մասին  քաղաքական առանձին շրջանակներից: Կրկնում եմ՝  որպես նախարար որեւէ քրեական գործի  չեմ միջամտում, կառավարությունը չի միջամտում, ձեր բոլոր գնահատականները  վերաբերում են  այլ օրգանների, որոնք անկախ են գործում կառավարությունից»:

Անդրեասյանը նույնքան վստահ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Չնայած այս պնդմանը՝  փաստ է, որ Փաշինյանին եւ իշխանությանը քննադատողներն ազատազրկվում են, պահվում կալանքի տակ, մահանում դատարանի դահլիճում:

Իսկ երբ նոր էր վարչապետ դարձել, Փաշինյանը մեկ ամբողջ ուղիղ եթեր նվիրեց նախնական կալանքին. նա կտրուկ դեմ էր խափանման այդ միջոցի կիրառմանը:    

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանական ռեպրեսիվ գործողությունները ղեկավարվում և համակարգվում են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից

Հաջորդ գրառումը

Հպարտանում ենք մեր պարտությա՞մբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հաջորդ գրառումը

Հպարտանում ենք մեր պարտությա՞մբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական